fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Airbus-ը ցուցադրել է ապագայի տաքսիները (տեսանյութ)

Airbus ընկերությունը ներկայացրել է ապագայի քաղաքային տաքսին:

Միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում այս տաքսիները պետք է հայտնվեն մի քանի տարի անց, քանի որ արդեն անտանելի է դառնում այդ քաղաքների երթևեկությունը:

Ներկայացված սարքավորումը կառուցվել է 2 տարվա ընթացքում Airbus ընկերության գործարանում: Տաքսին կարող է տեղավորել 5 ուղևորի, անցնել 50 կիլոմետր 120 կմ/ժ մաքսիմալ արագությամբ: Այս անօդաչու սարքավորումները թռիչք կկատարեն սարերի միջով, հստակ երթուղով, այդ իսկ պատճառով դրանք ավիատաքսի անվանելը ճիշտ չէ՝ ըստ ընկերության հայտարարության: Բնակելի տարածքներում առայժմ թռիչքներ չեն իրականացվի, քանի որ թույլտվություն չկա: Ըստ ընկերության՝ նման տարածքներում թռիչքները կիրականացվեն հաջորդ տասնամյակի կեսերից: