fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Airbus-ը փորձարկել է ճկուն թևերով ինքնաթիռ (տեսանյութ)

Airbus ընկերությունը փորձարկել է AlbatrossOne անունը կրող անօդաչու ինքնաթիռի նախատիպը:

Ինքնաթիռի գլխավոր առավելությունը ճկվող թևերն են: Ինքնաթիռի նախագծողների համար ոգեշնչման աղբյուր է դարձել ալբատրոսը: Ինչպես ասում են ընկերության ներկայացուցիչները, այսպիսի թևերով ինքնաթիռի գաղափարը նորարաություն չէ, սակայն AlbatrossOne-ը հնարավորություն ունի կայունացնել և ֆիքսել թևերը անհրաժեշտ պահին:

Ճկվող մասը զբաղեցնում է ինքնաթիռի թևի մեկ երրորդ մասը, այն կարձագանքի տուրբուլենտականությանը, կլավացնի աերոդինամիկական հատկությունները: