Airbus-ի հետախույզ դրոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Airbus-ի հետախույզ դրոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Airbus Defence & Space ընկերության Zephyr S դրոնի կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը անվայրէջք չվերթի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է: Ընկերության տվյալներով՝ անօդաչուն միջինը 21 կմ բարձրության վրա օդում անցկացրել է 26 օրից 3 րոպե պակաս։ Zephyr-ի թռիչքը մեկնարկել էր հուլիսի 11-ին և օդում երեք շաբաթ անցկացնելուց հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։

Առանց վայրէջքի չվերթի տևողության նախորդ ռեկորդը նույնպես սահմանել էր Zephyr-ը՝ օդում անցկացնելով 14 օր, նշում է արտադրողն իր կայքում: Սարքը հագեցված է էլեկտրական շարժիչներով, որոնք էներգիա են ստանում Zephyr-ի վրա տեղադրված արևային մարտկոցներից:

Անօդաչուն մշակողները նշում են, որ այն կարող է կիրառվել ռազմական հետախուզությունից՝ մինչև բնական և տեխնածին աղետների վայրերը, ինչպես նաև Երկրի մթնոլորտը հետևելու համար: