AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»

18558778 1909140395993632 5810885671808203958 o - AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»
«Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականի ապրիլի 15-ին: Հիմնադրամի հիմնադիրն է ԱՀ կառավարությունը:
Գործունեության առաջին իսկ օրվանից կենտրոնի նպատակն է եղել նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների պատրաստմանն ու կարողությունների զարգացմանը,
ոլորտում հետազոտությունների և մշակումների խթանմանը։
Օրերս զրուցեցի այս հիմնադրամի տնօրենի օգնական  և մամուլի պատասխանատու Միլենա Ավագիմյանի հետ։

15289141 1828447624062910 2590271604085989220 o 960x640 - AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»

Ի՞նչ  ապագա եք դուք  տեսնում ՏՏ Արցախի ապագայի համար։

Վերջին երկու-երեք տարիների աշխատանքի արդյունքում բավականին աճել է երիտասարդների հետաքրքությունը ՏՏ ոլորտի նկատմամբ:Եթե հետևողական աշխատանք տարվի, մի քանի տարի հետո կարող ենք ունենալ մեծ քանակով նորաստեղծ ընկերություններ, որոնք կարող են հետագայում մեծ ազդեցություն ունենալ երկրի և նրա ենթակառուցվածքների զարգացման վրա։ Որակյալ և մեծ պոտենցիալ ունեցող կադրերի պատրաստումը կմեծացնի արտասահմանյան ընկերությունների հետաքրքությունը և կնպաստի նոր ընկերությունների ստեղծմանը։

Քանի որ, արդեն ունենք բավարար մասնագիտական բազա ունեցող աշակերտներ և ուսանողներ, ժամանակն է արդեն ավելի  ֆունդամենտալ  դասընթացներ կազմակերպելու համար: Մտադիր ենք հաջորդ տարի data science-ի, machine learning-ի  և այլ նմանատիպ դասընթացներ կազմակերպել, ինչը ևս մեկ քայլ առաջ կմղի Արցախի ՏՏ ոլորտը։

Հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերը և նշանակությունը Արցախի հանրապետությունում կրում են խիստ կարևոր բնույթ, կապված հանրապետության աշխարհագրական դիրքի, պատերազմական գոտում լինելու հետ, կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների կապը  ռազմարդյունաբերության հետ: Իսկ ապագայում ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցելուց,տարբեր  աշխատանքներ իրականացնելուց զատ ունենալ սեփական արտադրանք` նախատեսում ենք ունենալ «Արտադրված է Արցախում» նշագրմամբ որևէ  արտադրանք` աշխարհում սեփական արտադրանք ունեցող երկրին այլ ձևով են վերաբերվում:

Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս  տարիների ընթացքում։

2016 թվականի  դրությամբ Արցախի ՏՏ ոլորտում իրական հատվածում  գործում էր ընդամենը 2 ընկերություն, որտեղ աշխատում էին շուրջ 20 հոգի:  2019 թվականի  դրությամբ միայն«Արցախի  Տեղեկատվական Տեխնոլոգիաների  կենտրոն»  հիմնադրամում արդեն գործում է 10 ՏՏ ընկերություն /ազատ տարածքներ  չկան/։ Կենտրոնում գործում են թե’ նորաստեղծ, թե’ արդեն կայացած ընկերություններ։ Ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են ոլորտի տարբեր մասնագիտություննեով  դասընթացներ։«ԱՏՏԿ» հիմնադրամի նպատակներից է կենտրոնում ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի  ընկերությունների հետագա գործունեության  զարգացմանը, դրանց միջև կոոպերացիոն  կապերի ձևավորմանը, ընկերությունների միջև տարբեր տեխնոլոգիական քննարկումների , սեմինարների անցկացմանը:

Կենտրոնի  սաները բազմիցս մասնակցել են Երևան քաղաքում կազմակերպված ՏՏ ոլորտին առնչվող մրցույթների, որտեղ  էլ  միշտ զբաղեցրել են մրցանակային տեղեր:

15252729 1828448540729485 2018588433783485896 o 960x640 - AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»

Մեզ հաջողվել է ոլորտում ստեղծել կրթական ամբողջական շղթա: Աշակերտները կարող են իրենց առաջին քայլերը կատարել ինժեներական լաբորատորիայում, այնուհետև շարունակել իրենց նախընտրած ուղղության նեղ  մասնագիտական դասընթացներին մասնակցելով։ 5-9-րդ դասարանի աշակերտների համար գործում է  «Արմաթ »ինժեներական  լաբարատորիա, 9-12-րդ  դասարանի աշակերտների համար Ավիամոդելավորման լաբորատորիայի, ուսանողների և բարձր տարիքային խմբերի համար նեղ մասնագիտական դասընթացներ/ Python ,Web, C # , marketing, Mobile development և այլն/, և վերջապես նոր ընկերությունների ստեղծմանը աջակցություն/ինկուբատոր/:

Խնդիրներ դեռևս ունենք բարձր մակարդակի ինժեներական կրթություն կազմակերպելու հարցում :

Հարկ է նշել, որ ՏՏ կենտրոնը  վերջին  տարիներին մեծ աշխատանք է կատարել նաև Արցախի շրջաններում ՏՏ Կրթությունը կազմակերպելու գործում` գ. Ծմակահողում  պատանի բնագետների կիրակնօրյա  դպրոցին  աջակցություն, Արմաթ  ինժեներական լաբարատորիայի համար խմբակավարների վերապատրաստում , կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում ստեղծված «Ես» կրթական հիմնադրամի գործնեություն, որոնք յուրովի ազդեցություն են ունենում արցախյան գյուղական բնակավայրերում  բնակվող  աշակերտների և  երիտասարդների տեխնոլոգիական կրթության մակարդակի բարելավման և 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական կրթության ապահովման գործընթացում։

Սաների քանա՞կը, տարիքային սահմանափակու՞մը։

ԱՏՏԿ հիմնադրամ հաճախող աշակերտների և ուսանողների թիվը  անցնում  է 200-ը, իսկ վերջին 4 տարիների  ընթացքում հասնում է 1000-ի, ինչը  շատ բան է ասում Արցախում ոլորտի նկատմամբ հետաքրքրության մասին:

Կենտրոնի լսարանների  ծանրաբեռնվածությունը այնքան մեծ է, որ երբեմն  դասընթացները մեկնարկում են առավոտյան 07։00 –ից  և ավարտվում երեկոյան 21:00-ին։

15289172 1828448234062849 2903667653783304652 o 960x640 - AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»

Ապագայում սպասվու՞մ է ինչ որ միջոցառում ՏՏ-ի հետ կապված թե՞ ոչ։

Մենք ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպում  ենք ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտական դասընթացներ: Այս տարի կարևոր հաջողություններից  ենք համարում Ավիամոդելավորման  լաբորատորիայի  բացումը, որը Արցախում և Հայաստանում առաջինն է: Այնտեղ  երեխանները սովորում են անօդաչու թռչող սարքերի նախագծում,մոդելավորում, ծրագրավորում,թռիչք և հետագա վերանորոգում։

Հաճախակի անց են կացվում  ՏՏ կենտրոն հաճախող սաների միջև տարբեր  մրցույթներ:

Առաջիկայում նախատեսվում է միջոցառում  ցուցահանդես  կազմակերպել Արցախում գործող ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև Արցախի ինժեներական լաբորատորիաների միջև մրցույթներ: Բանակցություններ են վարվում  հայաստանյան գործընկերների հետ ոլորտի հերթական խոշոր միջոցառումներից  մեկը անցկացնել Արցախում :

10854433 1614516805455994 4221470210236442562 o 1 960x665 - AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»