AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

AntiCOVID AITC photo - AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC)` կարեւորելով կարանտինի օրերին ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորությունը, մեկնարկում են #GrowWithUs և #AntiCOVID առցանց կրթական արշավը՝ ներկայացնելով բոլորին հասանելի առցանց դասընթացներ՝ զեղչված գներով:

Կենտրոնն առաջարկում է ընտրել վեց դասընթացներից մեկը: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Այսօր Հայաստանում, որտեղ տեխնոլոգիական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցում, կա ոլորտային մի քանի հազար մասնագետի պահանջարկ: Սա հաշվի առնելով, AITC կենտրոնն առաջարկում է ուսուցման հարմար պայմաններ և ցանկանում է օգնել այն մարդկանց, որոնք միշտ ցանկացել են ձեռք բերել նոր մասնագիտություն, սակայն դա իրականացնելու համար չեն ունեցել բավարար ժամանակ եւ ֆինանսներ:

«Այս դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր աշխատել կամ աշխատում են այլ ոլորտներում, ունեն պոտենցիալ, սակայն մինչ օրս չեն կարողացել ժամանակ տրամադրել ծրագրավորում սովորելու համար: Դասընթացներին մասնակցելու համար գործում են գրավիչ պայմաններ, քանի որ ուզում ենք, որ մարդիկ, որոնք մտածում են իրենց ապագան բարելավելու մասին, կարողանան դա իրենց թույլ տալ եւ արդյունավետ օգտագործել կարանտինում գտնվելու ժամանակահատվածը»,- նշում է ծրագրի ղեկավար Էմիլիա  Հարությունյանը:

Առաջարկվող դասընթացներն են՝

WEB Programming  դասընթացի նպատակն է պատրաստել ապագա Web ծրագրավորողներ և հնարավորություն տալ նրանց յուրացնել ժամանակակից  JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը, ինչն աշխատաշուկայում այսօր ամենատարածված և պահանջված հմտություններից մեկն է:

Առաջին փուլն ավարտելուց հետո, որը հասանելի է զեղչված արժեքով, մասնակիցները կկարողանան պատրաստել իրենց առաջին վեբկայքը: Դասընթացը կմեկնարկի ապրիլի 27-ին:

JAVA Programming  ծրագրավորման լեզուն առանձնանում է իր հուսալիությամբ և կիրառվում է տարբեր հարթակներում, օրինակ՝  վեբ կայքերի, խաղերի և Android օպերացիոն համակարգի համար հավելվածների ստեղծման գործընթացներում։ Այն համարվում է ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկը ծրագրավորման ոլորտում։

Առաջին փուլում մասնակիցները կսովորեն Java լեզվի հիմունքները և Java օբյեկտ կողմնորոշմամբ ծրագրավորման լեզվի հիմնական սկզբունքները: Դասընթացը կմեկնարկի ապրիլի 28-ին:

LINUX Essentials դասընթացի առաջին փուլում ստացած գիտելիքները կօգնեն ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Linux օպերացիոն համակարգը:

Դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ Linux-ի հիմնական հասկացությունների եւ գործիքների մասին, ներառյալ Linux-ի հիմնական հրամանները, ինչպես նաև ցույց կտա Linux-ի և այլ հայտնի օպերացիոն համակարգերի տարբերությունները: Դասընթացը կմեկնարկի ապրիլի 27-ին:

Web Design (Adobe Photoshop & Adobe Illustrator) դասընթացի շրջանակներում մասնակիցները լիարժեք կտիրապետեն Adobe Photoshop & Adobe Illustrator ծրագրերին: Հիմնական ուղղությունը կլինի նշված ծրագրերի միջոցով մասնակիցներին  գրաֆիկ դիզայնի հիմքային կոնցեպտները և դրանցով աշխատելու հմտությունները սովորեցնելը: Դասընթացը կմեկնարկի ապրիլի 23-ին:

Web Design (Web Programming for Web Designers) դասընթացը հիմնականում նախատեսված է գրաֆիկ դիզայներների hամար, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները դիզայնի ասպարեզում՝ սովորելով նաև ծրագրավորման հիմուքները: Դասընթացը կմեկնարկի  ապրիլի 28-ին:

Web Design (UI/UX)  դասընթացը կգրավի գրաֆիկ դիզայներներին և ծրագրավորողներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնի ասպարեզում: Դասընթացը կմեկնարկի մայիսի 2-ին:

Հավելենք, որ AITC կենտրոնը 2019թ. 825 շրջանավարտ է ունեցել, որոնց ավելի քան 80%-ը դասընթացներն ավարտելուց հետո նոր աշխատանք է ձեռք բերել։ Կենտրոնում այժմ ամենապահանջվածը Web Programming, Java Programming և Web Design ( Adobe Photoshop & Illustrator, Web Programming for Web Designers, UI/UX ) դասընթացներն են։


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

AITC․ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հայտնի են IMG վենչուրային մրցույթի հաղթողները