fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց՝ մեկ պայմանով

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում թույլատրել է ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցները մինչև 2019թ. մարտի 1-ը՝  6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխելու պայմանով:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը: Ղեկի տեղափոխումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեքենաները մաքսազերծելուց հետո կհաշվառվեն ՀՀ ոստիկանությունում և կշահագործվեն: Այս որոշումը գործելու է մինչև մարտի 1-ը:

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։