fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

AliExpress-ի նախկին տնօրենի հատուկ շնորհավորանքը իր աշխատակիցներին (տեսանյութ)

Alibaba-ի  հիմնադիր տնօրեն Ջեկ Ման, որը ընկերության հիմնադիման 20-ամյակին հրաժարական տվեց, հատուկ շնորհավորանք է ուղարկել իր ընկերության աշխատակիցներին այդ առիթով:

Աշխատակիցներին ուղարկվել է հատուկ արկղերով գինիներ: Խմիչքը սակայն առանձնահատուկ է: Շշի վրա կա հատուկ QR կոդ, որը օգտագործելուց հետո սմարթֆոնը դրվում է հատուկ հարմարանքի մեջ և շշի մեջ հայտնվում է նախկին տնօրենը՝ իր շնորհավորանքով:

Շնորհավորանքում Ման ասում է. « Աշխատանքը նման է ջրի, իսկ կյանքը՝ գինու: Ջուրը ազդում է գինու որակի վրա, բայց մենք պետք է ապրենք այնպես, որ զգանք գինու , այլ ոչ թե ջրիդատարկ համը»: