Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

IMG 3203 - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը բոլոր ժամանակների ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ, առաջին տեղը զբաղեցնում էր Բիլ Գեյթսը, որի կարողությունը 100 միլիարդ դոլարից ավել էր:

Bloomberg-ի հաղորդմամբ, Բեզոսի կարողությունը հատել է 105,1 միլիարդ դոլարի սահմանը, Forbes-ի վարկանիշային աղյուսակում բիզնեսմենի կապիտալը կազմում է 104,4 միլիարդ դոլար: Երկու աղյուսակներում էլ Amazon-ի ղեկավարը գերազանցում է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Բիլ Գեյթսին:

2018 թ. հունվարի 9-ի տվյալներով Amazon-ի բաժնետոմսերից յուրաքանչյուրի արժեքը 1246 դոլար է. սա ընկերությունների արժեթղթերի գնի պատմական մաքսիմումն է:

Ջեֆ Բեզոսին է պատկանում մոտ 78,9 միլիոն բաժնետմոս, բիզնեսմենին են պատկանում նաև Washington Post-ը և Blue Origin ընկերությունը:

2017 թ. հուլիսին Բեզոսն առաջին անգամ դարձել էր աշխարհի ամենահարուստ մարդը, ըստ Bloomberg-ի և Forbes-ի: Այդ պահին բիզնեսմենի կարողությունը կազմում էր 90,6 միլիարդ դոլար:


Ջեֆ Բեզոսը շուտով կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը

LEGO հերոսներն ամուսնացել են

Top-5. Աշխարհի ամենահարուստ կանայք

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Ջեֆ Բեզոսը ստեղծել է հատուկ ֆոնդ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեղադրում են կիբեռհանցագործության մեջ

Alexa-ն ավելի էմոցիոնալ է դարձել

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Ջեֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 7 միլիարդ դոլար

Amazon Rekognition-ը կարող է հայտնաբերել մարդու վախը

Amazon-ը օգտատերերի հաղորդումները գաղտնալսելու գործառույթն անջատելու հնարավորություն Է ներկայացրել

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել տեխնոհսկաների դեմ

Ջեֆ Բեզոսը տիեզերանավ կուղարկի Լուսին

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

Հայկական Renderforest-ը Amazon-ի և Joomla-ի 1-ին պաշտոնական գործընկերն է ՀՀ-ից