Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ - VNews

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

Amazon-ի մշակած պատկերների ճանաչման Rekognition համակարգը, հիմնվելով արհեստական ինտելեկտի վրա, կարողնում է ճանաչել և տարբերել մարդկանց ու օբյեկտները լուսանակրների միջոցով։ Ծրագրավորողների պնդմամբ՝ 2016թ․գործարկված համակարգն աշխատում է մեծ ճշգրտությամբ։ Օռլանդոյի ոստիկանությունն առանձին դեպքերում նույնիսկ օգտվում է այս համակարգից՝ քաղաքում իրական ժամանակում հանցագործներ որոնելու գործում։

Այս շաբաթ,  Rekognition-ի հուսալիությունը փորձարկել է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը (ACLU)։ Ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները բաց բազաաներից բեռնել են օրինախախտների մոտ 25 հազար լուսանկար, որից հետո դրանք համեմատել են ԱՄՆ Կոնգրեսի 555 անդամների լուսանկարների հետ, ովքեր քրեական անցյալ չեն ունեցել։

Արդյունքները հիասթափեցնող են եղել։ ACLU-ի իրավաբան Ջեյք Սնոուի փոխանցմամբ՝ Amazon-ի համակարգն սխալ է նույնականացրել 28 կոնգրեսականի լուսանար, որոնք իբրև նախկինում ազատազրկման են ենթարկվել, ինչն էլ կասկածի տակ է դնում համակարգի հուսալիությունն ու հավաստիությունը։ Ավելին, ալգորիթմները հատկապես դժվար են աշխատել աֆրոամերիկացիների լուսանկարների մշակման ընթացքում։ Օրինակ՝  Rekognition-ը կոնգրեսական Ջոն Լուիսին որպես հանցագործ է ճանաչել, որը սակայն հայտնի է սևամորթների քաղաքացիական իրավունքների ակտիվ պաշտպանությամբ։

Amazon-ի ներկայացուցիչներն էլ, ի պաշտպանություն, պարզաբանել են, որ ACLU-ի անդմաները սխալ են ընտրել հավաստիության շեմը՝ սահմանելով 80%, ինչն էլ հանգեցրել է AI-ի հաճախակի սխալների, այնինչ խորհուրդ է տրվում այդ չափորոշչի շեմը 95% և ավելի սահմանել։


Ջեֆ Բեզոսը շուտով կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը

LEGO հերոսներն ամուսնացել են

Top-5. Աշխարհի ամենահարուստ կանայք

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Ջեֆ Բեզոսը ստեղծել է հատուկ ֆոնդ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեղադրում են կիբեռհանցագործության մեջ

Alexa-ն ավելի էմոցիոնալ է դարձել

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Ջեֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 7 միլիարդ դոլար

Amazon Rekognition-ը կարող է հայտնաբերել մարդու վախը

Amazon-ը օգտատերերի հաղորդումները գաղտնալսելու գործառույթն անջատելու հնարավորություն Է ներկայացրել

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել տեխնոհսկաների դեմ

Ջեֆ Բեզոսը տիեզերանավ կուղարկի Լուսին

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ