fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Android Pie․Օպերացիոն համակարգի առաձնահատկությունները

Օրերս տեղի ունեցավ Android Pie օպերացիոն համակարգի շնորհանդեսը։ 9-րդ տարբերակի ամենահետաքրքիր նորամուծությունները ներկայացնում ենք ստորև։

  • Նավիգացիոն նոր համակարգ

Կարծես թե Google-ը ոգեշնչվում է Apple-ից, քանի որ ընկերության սմարթֆոնների մեծ մասը ունեն iPhone X-ի ինտերֆեյսի դիզայնը։ Այժմ  բոլոր տեսակի կարգավորումները կարելի է անել մեկ հպումով։ Տեղափոխվել մենյուի մեկ հատվածից մյուսը՝ ընդամենը հպվելով էկրանին և, կենտրոնական կոճակը ձախից աջ սեղմելով։

Հավելվածների ցանկն այժմ դասավորված է հորիզոնական դիրքով։ Հետ գնալու կոճակն էլ հայտնվում է միայն անհրաժեշտության դեպքում:

  • Հուշումներ և խելացի որոնում

Amdroid Pie-ն հետևում է օգտատիրոջ գործողություններին՝ տարբեր հավելվածներից և ծրագրերից օգտվելիս։ Որոնման համակարգը նույնպես աշխատում է այս սկզբումքով․օգտատերերի որոնումների ընդհանուր ցանկն ուսումնասիրելով՝ այն պահպանում է ամենից շատ փնտրված տարբերակները։

  • Սքրինշոթերի խմբագիրը

Android P-ով ստեղծված սքրինշոթը կարելի է արագ խմբագրել՝ առանց կողմակի ծրագրեր օգտագործելու։

  • Մարտկոցի օգտագործումը

Օպերացիոն համակարգը հետևում է սարքի տարբեր ռեսուրսների օգտագործմանը և  որոշների oգտագործման մեջ սահամնափակումներ մտցնում։ Սա վերաբերում է նաև մարտկոցի օգտագործմանը։ Այս կերպ բարձրանում է դրա աշխատանքի արդյունավետությունը։

 

  • «Չանհանգստացնելու» ռեժիմը

Այս ռեժիմի թարմացված տարբերակը կարողանում է ամբողջությամբ անջատել ծանուցումների գործառույթը։ Այն կարելի է ակտիվացնել, սարքը պտտելով դիմացի հատվածից։

  • Սարքի օգտագործման սահմանափակում

Օպերացիոն համակարգում ներառված է նաև հատուկ ծրագիր, որը հետևում է, թե օգտատերը որքան ժամանակ է տրամադրում սմարթֆոնին և սահմանափակում  է դրա օգտագործումը։