-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լոս Անջելեսում ավարտված ամենամյա E3 խաղային ցուցահանդեսում Microsoft-ը անսպասելիորեն ջախջախեց բոլոր մրցակիցներին և հատկապես իր գլխավոր հակառակորդին՝ Sony-ին։ Այսպիսի «հեղաշրջում» ոչ ոք չէր սպասում։ Ամբողջ շնորհանդեսի ժամանակ հանդիսատեսը չէր կարողանում պոկել հայացքը լուսատախտակից։ Microsoft-ը, կարելի է ասել, հաղթեց բոլորին դեռ E3-ի ավարտից շուտ։ VivaroNews.am-ը առանձնացրել է Microsoft-ի լավագույն թրեյլերներն ու գեյմփլեյը.
Microsօft ներկայացրեց իր նոր սպասված կոնսոլը՝ Xbox One X։ Ներկա պահին դա ամենահզոր, ամենաթեթև, ամենափոքր կոնսոլն է: Այն առկա կլինի գնման համար նոյեմբերի յոթից՝ $500 արժողությամբ:
Ցուցադրվեց Anthem խաղի գեյմփլեյը։ Թրեյլերը ներկայացվել էր ավելի շուտ՝ Electronic Arts-ի շնորհանդեսին։ Գլխավոր նորությունն այն էր, որ խաղում հնարավորություն կլինի օգտագործել էկզոսկիլետ։
Ներկայացվեց լեգենդար Forza-ի նոր հատվածը։ Microsoft-ը կարողացավ զարմանքի բերել հանդիսատեսին՝ հայտարարելով Porshe ավտոարտադրողի հետ համագործակցության մասին։ Նոր Porshe-ն ներկայացվեց անմիջապես բեմում։ Հիշեցնենք, որ Forza Motorsport-ը ավտոմրցարշավային խաղը հասանելի է միայն Xbox-ի համար։
Անսպասելի էր նաև տեսնել նոր Assassin’s Creed-ի թրեյլերը։ Սպասվում էր, որ այն կներկայացվի Ubisoft-ի շնորհանդեսին։ Նոր Assassin’s Creed-ը մեզ տանում է հին Եգիպտոս։ Նոր հատվածը ստացավ նոր առանձնահատկություներ, ինչը գնահատվեց հանդիսատեսի կողմից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո