fbpx

Apple-ը խոստովանել է, որ սքանավորում է iCloud-ի լուսանկարները

Apple ընկերությունը սքանավորում է օգտատերերի iCloud ամպային ծառայությունում պահպանվող բոլոր այն լուսանկարները, որոնք երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք, այդ թվում՝ անչափահասների հանդեպ սեռական բռնություն են պատկերում։ Այս մասին, ելույթ ունենալով Լաս Վեգասում CES-2020 ինովացիոն ցուցահանդեսում, ասել է գաղտնիության հարցերով Apple-ի ավագ տնօրեն Ջեյն Խորվաթը։

Նրա խոսքերով՝ ընկերությունն օգտագործում է հատուկ ծրագրային ապահովում, որը ավտոմատ կերպով սքրինինգ է անում iPhone-ով արված եւ iCloud-ում պահպանված լուսանկարները։ Խորվաթը մանրամասներ չի ներկայացրել այդ ԾԱ-ի մասին, սակայն նշել է, որ այն անհրաժեշտ է Apple-ին, որպեսզի «հետեւի երեխաների հանդեպ սեռական բռնության նյութերի առկայությանը»։

Խորվաթն ընդգծել է, որ իր բոլոր սարքերում Apple-ն օգտագործում է միջանցիկ կոդավորման բանալիներ, որպեսզի պաշտպանի օգտատերերի մասնավոր տեղեկատվությունը, ներառյալ՝ ֆինանսների և առողջության մասին տվյալները։

The Telegraph-ի տվյալներով՝ Apple-ի ստեղծած ալգորիթմը, ամենայն հավանականությամբ, սքանավորում է iCloud-ում պահպանվող պատկերների մանրամասները՝ դրանք համեմատելով պոռնոկայքերին բնորոշ նյութերի հետ։ Այսպես, շատ ընկերություններ, ինչպես գրում է բրիտանական թերթը, օգտագործում են Microsoft-ի ստեղծած PhotoDNA համակարգը, որում բոլոր լուսանկարները ստուգվում են նախկինում նույնականացված լուսանակարների տվյալների բազայի օգնությամբ։ Այս տեխնոլոգիան օգտագործում են Facebook-ը, Twitter-ը եւ Google-ը։

2019թ․ Apple-ը փոփոխություններ էր կատարել գաղտնիության իր քաղաքականության մեջ՝ նշելով, որ կարող է սքնավորել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք պատկերող լուսանակարները։ Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունն իրավունք ունի օգտագործել օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ապահովի հաշվի անվտանգությունը, մասնավորապես, նախօրոք նայի եւ սքանավորի նյութերը՝ պոտենցիալ անօրինական կոնտենտի հայտնաբերման համար։


iOS 14-ի առանձնահատկությունները հայտնվել են համացանցում (տեսանյութ)

Apple-ը iPhone-ին «կթույլատրի» երկու բան փոխել իր մեջ

iPhone 9-ի թողարկումը կարող է հետաձգվել

Apple-ը կիսվել է կորոնավիրուսից առաջացած իր խնդիրներով

Նոր iPhone 9-ը կունենա մեկ ակնհայտ թերություն

iPhone 9-ը հայտնվել է գովազդային տեսահոլովակում (տեսանյութ)

Կորոնավիրուսի պատճառով նոր iPhone-ները խնդիրներ են առաջացնում

Apple-ին պարտավորեցրել են վճարել պատմության մեջ ամենամեծ տուգանքը

Apple-ը մեկ եռամսյակի ընթացքում եկամտի ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Google-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում

iPhone-ի տեսախցիկները նոր գործառույթ ունեն (տեսանյութ)

Apple-ը ծրագրում է ապակյա iMac արտադրել (լուսանկարներ)

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

7 պատճառ iPhone-ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

iPhone 12. նոր մանրամասներ սմարթֆոնից

5G-ով աշխատող iPhone-ները կթողարկվեն 2020-ին