-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկյան Apple ընկերությունը խոստովանել է, որ iPhone 7 և 7 Plus-ների բարձրախոսները ունեն խնդիրներ։ Սա առնչվում է iOS 11.3 և ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող սարքերին։ Վերոնշյալ մոդելներում հենց զանգ կատարելու ժամանակ երբեմն բարձրախոսն անջատվում է։ Միջազգային տարբեր ֆորումներում նույն խնդրով են կիսվել տարբեր օգտատերեր։
Խնդրի առաջացման բուն պատճառները դեռևս հստակ չեն, սակայն Apple-ն արդեն աշխատում է դրանց շտկման ուղղությամբ։ Ընկերության տեխնիկական բաժինը օգտատերերին հորդորել է խնդրի ի հայտ գալուն պես՝ անջատել ցանկացած տեսակի Bluetooth սարքեր։ Եթե այս տարբերակը նույնպես չօգնի , ապա անհրաժեշտ կլինի իրականացնել հեռախոսի ձայնի հետ կապված ընդհանուր ստուգում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո