Apple-ը ծրագրում է ապակյա iMac արտադրել (լուսանկարներ) - VNews

Apple-ը ծրագրում է ապակյա iMac արտադրել (լուսանկարներ)

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը համապատասխան մարմիններին է դիմել հավակնոտ դիզայնով նոր համակարգչի արտոնագիր ստանալու համար, գրում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ հիմնովին նոր համակարգչի և՛ էկրանը, և՛ ստեղնաշարն ինտեգրված կլինեն ապակու մի կտորի մեջ:

Արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս մայիսին: Դրանում նկարագրվում է՝ ինչպես կարելի է iMac համակարգչի ստեղնաշարն ու էկրանը մեկ մակերևույթի մեջ տեղավորել: Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը ճկվող ապակու մասին է: Ըստ արտոնագրի՝ ապակին էկրանի և ստեղնաշարի մեջտեղի հատվածում կծալվի:

Միևնույն ժամանակ նշվում է, որ դիզայներական նման լուծումը բավականին հավակնոտ է, քանի որ Apple-ն իր արտադրանքներից որևէ մեկում երբևէ նման ծավալով ճկվող ապակի չի կիրառել: Բացի այդ, անհասկանալի է՝ ինչպես է մասնագետներին հաջողվելու համակարգչի բոլոր մասերն ապակու մի կտորում զետեղել:


Apple-ը կորոնավիրուսի մասին հավելված և կայք է ներկայացրել

iPhone-ի նոր ֆունկցիան թույլ կտա այն որպես այլ սարքավորում օգտագործել

Apple-ի մատակարարները հերքում են iPhone 12-ի թողարկման հետաձգումը

Apple-ի հազվագյուտ սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են 16 000 դոլարով

Apple-ը կարող է հետաձգել 5G սմարթֆոնների թողարկումը՝ կորոնավիրուսի պատճառով

Apple-ը թարմացրել է iPhone-ը և iPad-ը մինչև iOS 13.4

Siri-ն կարող է ախտորոշել կորոնավիրուսը

Հայտնի է՝ երբ Apple-ը կսկսի iPhone 12-ի արտադրությունը

Մինչև երկու սմարթֆոն՝ մեկ անձին. Apple-ը սահմանափակումներ է մտցնում

Apple-ը վերականգնել է iPhone-ի արտադրանքը, բայց նոր խնդիրներ ունի

Apple-ը կթողարկի միանգամից երկու բյուջետային սմարթֆոն

Հայտնի է, թե որ սմարթֆոնը կունենա ամենահզոր պրոցեսորը

Apple-ը փակեց իր պաշտոնական խանութները

Apple-ը իր աշխատակիցներին արգելել է կատարել հետևյալ քայլը կորոնավիրուսի պատճառով

iPhone 9-ի շնորհանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Հայտնի են նոր մանրամասներ iOS 14-ի վերաբերյալ