Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր - VNews

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Apple-ը նախատեսում է լրացնել բյուջետային սմարթֆոնների շարքը մեծ էկրանով մոդելի միջոցով: Այս մասին հաղորդել է Apple-ի մասին իր ճիշտ կանխատեսումներով հայտնի վերլուծաբան Մին Չին Կուոն:

Ըստ նրա տեղեկությունների՝ մեծ էկրանով բյուջետային սարքը թողարկվելու է 2021 թվականի երկրորդ կեսից ոչ շուտ: Սա կհետաքրքրի նրանց, ովքեր չեն կարող գնել ֆլագմանային iPhone-ները, բայց ուզում են ավելի քան 4,7 դյույմ էկրանով iPhone ունենալ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ iPhone SE Plus-ը կներկայացվի 2021 թվականի գարնանը, սակայն հնարավոր է, որ Apple-ը հետաձգի սարքի շուկա դուրս գալը, քանի որ մտավախություն ունի, որ ճգնաժամի պայմաններում կխլի իրացման զգալի մասը ավելի առաջատար և թանկ մոդելներից `iPhone xR-ից, iPhone 11-ից և ապագա iPhone 12-ից:

Ենթադրվում է, որ iPhone SE Plus-ը կստանա iPhone 11-ի ամբողջական դիզայն, սակայն, կենսաչափական նույնականացման համար FaceID-ի փոխարեն մատնահետքի սենսոր կլինի:

Այս ամսվա սկզբին Apple-ը ներկայացրեց բյուջետային iPhone SE(2020)-ը, որը ստեղծվել է iPhone 8-ի հիմքով: Սմարթֆոնի հիմնական նորամուծությունը A 13 պրոցեսորն է, որը առկա է Apple-ի բոլոր նոր սմարթֆոններում: iPhone SE(2020)-ը ունի նաև 2 քարտի հնարավորություն՝ մեկը սովորական SIM, մյուսը՝ eSIM: Նոր սմարթֆոնի 64 ԳԲ տարբերակը արժե 399 դոալր, կա նաև 128 և 256 ԳԲ տարբերակները:


Ուսանողները տապալել են քննությունը iPhone-ի պատճառով

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

AirPods X. նոր մանրամասներ Apple-ի անլար ականջակալներից

Apple-ը բժշկական հատուկ դիմակներ կարտադրի