Apple-ը պատահաբար բացահայտել է իր նոր պրոդուկտը և բյուջետային iPhone-ի անունը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Apple-ը պատահաբար բացահայտել է իր նոր պրոդուկտը և բյուջետային iPhone-ի անունը

Apple-ը մեկ օրվա ընթացքում միանգամից երկու գաղտնիք է պատահաբար բացահայտել։ Այժմ գիտենք, թե ինչ անուն է ստացել նոր բյուջետային iPhone-ը, որը մամուլում հաճախ հանդիպում էր iPhone 9 կամ iPhone SE 2 անուններով։ Բյուջետային նորույթը իր չափերով նույնն է, ինչ iPhone 7–ը և 8–ը և կանվանվի iPhone SE։

Համոզվելու համար կարող եք մուտք գործել ընկերության կալիֆոռնիական կայք։ Հենց սմարթֆոնի էջն այնտեղ դեռևս չկա, սակայն կարող եք գտել այսպիսի էջ՝ Belkin ընկերության էկրանի պաշտպանիչ ապակիով։ Պրոդուկտը կոչվում է «Belkin InvisiGlass Ultra Screen Protection for iPhone SE / 8 / 7»։ Քանի որ «հին» iPhone SE –ն իր չափերով բավականին փոքր էր 7–ից ու 8–ից, ապա խոսքը վստահաբար նոր iPhone SE-ի մասին է, որը շատ շուտով կներկայացնի ընկերությունը։

9to5mac պարբերականում նույնպես մանրամասն տեղեկություն է հայտնվել նորույթի վերաբերյալ։ Հաղորդվում է, որ սարքը կթողարկվի 3 երեք գունային տարբերակով՝ սև, սպիտակ և կարմիր, ինչպես նաև հասանելի կլինեն 64, 128 և 256 Գբ ներքին հիշողություններով մոդելներ։

Նոր iPhone SE-ն համալրված կլինի Apple – A13 Bionic պրոցեսորով, որն օգտագործվում է iPhone 11 Pro–ում։ Սա նշանակում է, որ այն iPhone 8–ից ավելի հզոր կլինի։

«Խնձորային» ընկերության ինֆորմացիայի երկրորդ արտահոսքը նույնպես հետաքրքիր բացահայտում է։ Apple-ի ներկայացրած պաշտոնական տեսանյությում գտնվել են կադրեր, որոնցում հիշատակվում է AirTag-ը՝ խելացի նշումը, որի մասին խոսակցությունները պտտվում էին դեռևս նախորդ տարվանից։ AirTag-ը կօգնի գտնել կորցրած իրերը։ Այս աքսեսուարի մասին ընկերությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս պրոդուկտի անվանումը Apple-ը ստիպված է եղել գնել ռուսական ընկերություններից մեկից։

AirTag–ը հատուկ նշում է, որը կարելի է տեղադրել պայուսակում, դրամապանակում կամ էլ ամրացնել ցանկացած այլ իրերի վրա, որպեսզի չկորցնեք դրանք։ Աքսեսուարը միանում է սմարթֆոնին և ցուցադրում իրերի գտնվելու վայրը քարտեզի վրա։ Կապի համար, հավանաբար, օգտագործվում է Bluetooth կամ էլ նոր Ultra Wideband (UWB) տեխնոլոգիան, որով համալրվել է iPhone 11–ը։

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Հայտնի են աշխարհում ամենաշատ օգտագործվող և վաճառվող սմարթֆոնները

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ներկայացվել է iPhone SE(2020)-ը

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի