-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple ընկերությունը վաճառքի է հանել նախկինում օգտագործված iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները։ Հեռախոսները կվաճառվեն միայն ԱՄՆ-ում,- հաղորդում է MacRumors: Հասանելի են 32, 128 և 256 ԳԲ ծավալով վերականգնված տարբերակները։ iPhone-ը հասանելի կլինեն միայն ԱՄՆ-ում։ Դրանք կարժենան 500, 590 և 680 ԱՄՆ դոլար։ Գումարի խնայողությունը կազմում է 50-70 դոլար։ Սմարթֆոնները վաճառքի են հանվելու անփայլ սև, մետաղական սև, արծաթագույն, վարդագույն և ոսկեգույն երանգերով։
iPhone 7 Plus-ից վաճառքի են հանված միայն 32 և 128 ԳԲ ծավալ ունեցողները ՝600 և 690 դոլար արժեքով։։ 256 ԳԲ-անոց տարբերակը դեռևս հասանելի չէ։
Apple-ը սկսել է վաճառել վերականգնված iPhone-ներ դեռևս 2016-ին՝ iPhone 7-ի թողարկումից մի քանի ամիս անց։ Ընկերությունը հավաստիացնում է, որ սարքերի ամբողջական դիագնոստիկայից հետո, փոխվել է դրանց պատյանը, մարտկոցը և այլ բաղադրիչներ։ Դրանք դրվում են սովորական սպիտակ տուփերի մեջ և վաճառվում են լրիվ նոր աքսեսուարներով։
Վերականգնված սմարթֆոնների համար գործում է նույնպիսի երաշխիքային սպասարկում, ինչպիսին նորերի համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո