Apple-ը հայտարարել է iOS 12.1-ի թողարկման ամսաթիվը - VNews

Apple-ը հայտարարել է iOS 12.1-ի թողարկման ամսաթիվը

Apple-ի օպերացիոն համակարգի հերթական թարմացումը՝ iOS 12.1  հնարավոր է տեղադրել արդեն այս շաբաթ։ Սեպտեմբեր ամսին թողարկված iOS 12-ի նոր՝ 12․1 տարբերակն ունի լրացուցիչ հնարավորություններ։

Անվճար թարմացումները հասանելի կլինեն արդեն հոկտեմբերի 30-ին։ iOS 12.1-ի գլխավոր առանձնահատկությունը խմբային տեսազանգի հնարավորությունն է, որը  սակայն  մինչև սեպտեմբերի սկիզբ հնարավոր չեր եղել ավարտել։ Նոր հնարավորությունը թույլ է տալիս մեկ չաթին կցել մինչև 21 օգտատիրոջ՝ աուդիո կամ տեսազանգի տարբերակով։

iOS 12.1-ը կունենա նաև 2 SIM քարտի հասանելիության հնարավորություն՝ iPhone XS, iPhone XS Max և iPhone XR սմարթֆոններում: Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում ավելացել են նաև նոր էմոջիներ։