Apple-ը, Microsoft-ը և Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին - VNews

Apple-ը, Microsoft-ը և Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին

Apple, Microsoft և Google ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները անցյալ տարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ու կորոնավիրուսի տարածվելու համապատկերին մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին: Բայց հեշտ չի լինի Չինաստանից կախվածությունը նվազեցնել, փոխանցում է CNBC-ն:

Google-ը և Microsoft-ն ակտիվացնում են արտադրությունները Ասիայի այլ մասեր տեղափոխելու իրենց ջանքերը: Մատակարարումների շղթայի արագ տեղափոխումը բարդ խնդիր է, և Չինաստանը, միևնույն է, գլխավոր դեր է խաղալու:

Ըստ աղբյուրի՝ Google-ը պատրաստվում է արդեն ապրիլին Վիետնամում սկսել նոր ոչ թանկարժեք սմարթֆոնի արտադրությունը, որը, լուրերի համաձայն, կոչվելու է Pixel 4a:

Google-ը նաև Թաիլանդում արտադրական գործընկերոջը խնդրել է նախապատրաստել արտադրական հոսքագծեր՝ իր, այսպես կոչված, խելացի տնային արտադրանքի համար: Միեւնույն ժամանակ Microsoft-ը հույս ունի Վիետնամում արտադրությունը սկսել այս տարվա երկրորդ եռամսյակում:

Այս երկու ընկերությունների սարքերը մինչև հիմա հիմնականում արտադրվել են Չինաստանում:

Apple-ն անցյալ տարի փորձել է Վիետնամում սկսել իր AirPods-ի փորձարկումները և մատակարարներին խնդրել է քննարկել Չինաստանից արտադրության 15-30 տոկոսը Հարավարեւելյան Ասիայի այլ մասեր տեղափոխելու հնարավորությունը:


Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Google-ը անվճար է դարձնում Meet պրեմիում տեսակոնֆերանսները

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը ձեռքերի լվանալու պրոցեսը մինի խաղի է վերածել

Google-ը բանկային քարտ կթողարկի

Microsoft-ը լավ նորություն ունի Windows 10-ի թարմացումների համար

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին