-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամիսների բողոքներից հետո Apple ընկերությունը վերջապես ընդունել է, որ 2018 թվականին թողարկված իր երկու առաջատար սմարթֆոնները խնդիրներ ունեն:
Խոսքը iPhone XS-ի և XS MAx-ի էկրանի անորակության մասին է: Բազմաթիվ օգտատերեր արձանագրել են, որ սմարթֆոններին բազմակի առաջատրանքներ տալու ընթացքում էկրանի աշխատանքը դանդաղում է: Սկզբնական շրջանում դա տանելի է լինում, հետագայում արդեն անհնար է լինում սմարթֆոնն օգտագործել: Բողոքները սկսել են հայտնվել տարբեր սոցիալական ֆորումներում դեռևս հոկտեմբեր ամսից: Սակայն դրանք քիչ էին, որն էլ հանգեցրել է Apple ընկերության անտեսմանը: Սակայն բողոքների շատանալու պատճառով ընկերությունը ստիպված է եղել ընդունել խոտանների առկայությունը: Ընկերությունը նման բարդությունների պատճառ է համարում կամ OLED էկրանը կամ A12 Bionic Deep Sleep տեխնոլոգիան:
Բողոքներից հետո Apple-ի խանութներում սկսել են փոխել խոտաններ ունեցող սմարթֆոնները: Սակայն կան օգտատերեր, որոնց սմարթֆոնները փոխելուց հետո ևս ունեցել են նույն խնդիրները: Հույս ունենանք, որ այս խնդիրը լուծված կլինի iOS-ի հաջորդ տարբերակում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո