-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վերջերս CNet հարթակը անցկացրել է հերթական թեստը, որում փորձարկել է Apple և Samsung ընկերությունների առաջատար սմարթֆոնների դիմացկունությունը:
Երկու սմարթֆոնները՝ iPhone 11 Pro Max-ը և Samsung Galaxy S20 Ultra-ը տարբեր դիրքերից նետել են հատակին և ստուգել դրանց դիմացկունությունը: Առաջին իսկ փորձից պարզ երևում է, որ iPhone 11 Pro Max-ի էկրանը վնասվում է, իսկ Samsung Galaxy S20 Ultra-ը ստանում է թեթև վնասվածքներ: Անկյան կողմից նետելուց հետո iPhone 11 Pro Max-ի էկրանը կրկին ավելի շատ վնասներ է կրում: Այսպիսով դիմացկունության առումով iPhone 11 Pro Max-ը պարտվում է Samsung Galaxy S20 Ultra-ին:
Սակայն մի քանի փորձից հետո այնուամենայնիվ iPhone 11 Pro Max-ի էկրանը ամբողջությամբ կոտրվում է, անգամ տեսախցիկը դուրս է գալիս, սակայն շարունակում է աշխատել, իսկ Samsung Galaxy S20 Ultra-ը դադարում է աշխատել, չնայած ավելի քիչ կոտրվածքի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո