Apple-ը գերազանցել է Uber-ին ու Tesla-ին ինքնավար ավտոմեքենաների քանակով - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Apple-ը գերազանցել է Uber-ին ու Tesla-ին ինքնավար ավտոմեքենաների քանակով

Apple-ը մեծացրել է իր ինքնավար ավտոմեքենաների քանակը և գերազանցել Uber-ին ու Tesla-ին։ «Խնձորային» ընկերության առանց վարորդի մեքենաների թիվը հասել է 45-ի, գրում է Financial Times-ը։ Կալիֆորնիայի տրանսպորտային միջոցների դեպրատամենտի 2017-ի վերջի տվյալներով՝ Apple-ը ստացել է 27 ինքնավար ավտոմեքենաների թեստավորման թույլտվություն։ Նախորդ տարվա ապրիլին ընկերությունը պաշտոնապես թեստավորել է ընդամենը 3 ինքնավար մեքենա։

Ընդ որում, Tesla-ն պաշտոնապես փորձարկում է 39 ավտոմեքենա, իսկ Uber -ը՝ 29։ Apple-ի ղեկավար Թիմ Քուքը առաջին անգամ խոսել է ինքնավար ավտոմեքենանաերի մշակման մասին 2017-ի հունիսին։ Հայտնի է, որ ընկերությունն աշխատում է Titan անվանումը ստացած նախագծի վրա 2014-ից։ 2017-ի հոկտեմբերին Twitter-ում հայտնվեց Apple-ի տեխնոլոգիաներով հագեցած Lexus ինքնավար մեքենայի փորձարկման տեսանյութը։

Նշենք, նաև որ Uber-ը դադարեցրել է իր ինքնավար մեքենաների թեստավորումը, այն բանից հետո երբ ընկերության ավտոմեքենան մահվան ելքով վրաերթի ենթարկեց մի կնոջ։ Նախաքննության ընթացքում ոստիկանությունը հայտարարել է, որ Uber-ի ինքնավար ավտոմեքենան մեղավորություն չունի բախման մեջ։ Երեկ էլ թեստավորումները դադարեցնելու մասին հայտարարել է Toyota ընկերությունը։


Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով