-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple ընկերությունը Կուպերտինոյում ներկայացրեց իր iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max սմարթֆոնները:
Այն ներկայացվեց նոր՝ մուգ կանաչ գունյով, կան նաև արծաթագույն, սև և ոսկեգույն տարբերակները: Ընկերությունը սմարթֆոնների հետ կթողարկի նաև հատուկ ֆիրմային պատյանները:
Սմարթֆոնը ստացել է OLED Super RetinaXDR դիսփլեյ 13 պրոցեսոր: iPhone 11 Pro-ն ունի եռակի հիմնական տեսախցիկ, որի յուրաքանչյուր մոդուլն ունի 12 մեգապիքսել հզորություն:Սմարթֆոնների տեսախցիկներում նորություն են Wide, Ultra Wide և Telephoto տեսախցիկի տեսակները: Կա նաև Deep Fusion տեխնոլոգիան, որը միավորում է 9 կադրը մեկ լուսանկարում:
Սմարթֆոնները ջրակայուն են, ստացել են iOS 13 օպերացիոն համակարգը: Սմարթֆոնի տուփերում այսուհետև կհայտնվի նաև Fast Charge արագ լիցքավորման հարմարանքը:
Հարկ է նշել, որ բոլոր սարքավորուները, որ ներկայացվեցին այսօր, ունեն 100 տոկոս վերամշակված ալյումինից պատյաններ:
iPhone 11 Pro-ն կվաճառվի 999 դոլարից, իսկ iPhone 11 Pro Max-ը՝ 1099 դոլարից սկսած: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ից, նախապատվերները բաց են այսօրվանից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո