-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple ընկերության սմարթֆոնների հերթական ցուցահանդեսին մնացել է 6 ամիս: Սա նշանակում է, որ ինֆորմացիոն տեղատարափը սկսվել է:
Վերջերս մի աղբյուր տեղեկացրել է, որ ամերիկյան գիգանտը պատրաստվում է թողարկել ստորջրյա սմարթֆոն: Այսինքն՝ Apple-ի նոր սմարթֆոնները կունենան ջրի տակ աշխատելու ռեժիմ: Սա նշանակում է, որ սմարթֆոնի սենսորային ցուցիչներ կաշխատեն, եթե այն գտնվի, օրինակ` ջրի մեջ կամ օգտագործվի անձրևոտ եղանակին:
Աղբյուրը հաղորդել է նաև, որ նոր iPhone-ները կունենան Taptic Engine համակարգը, որը կստեղծի տակտիկ հետադարձ կապ հեռախոսի և օգտատիրոջ մեջ: Այսպիսին կարող է լինել օրինակ թրթռումը(vibration): Նոր համակարգը էկրանը կբաժանի 9 հավասար մասի և հպման դեպքում կարձագանքի ոչ թե ամբողջական էկրանը, այլ այն մասը, որին հպումը եղել է:
5G ապահովող սմարթֆոն մոտակա երկու տարիներին սպասել պետք չէ: Իսկ iOS 13-ը կունենա խոստացված Dark Mode-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո