-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple-ը նոր թարմացում ունի iOS 13.5 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։ Ընկերությունը որոշել է կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում ավելի հարմարավետ դարձնել օգտատերերի կյանքը և սարքերում ավելացել է նոր գործառույթներ։
Օրինակ՝ iPhone օգտատերերը, ովքեր պաշտպանիչ դիմակներ են կրում, այևս անհարմարություններ չեն կրի սմարթֆոնի արգելաբացման ժամանակ։ Ընկերությունից խոստանում են, որ թարմացումից հետո արգելաբացման համար պետք կլինի ընդամենը մեկ հպում էկրանին և կհայտնվի կոդը մուտքագրելու դաշտը։ Մինչ թարմացումը այն ավելի երկար ժամանակ էր պահանջում։
Բացի այդ, ընկերությունը որոշ բարելավումներ է արել FaceTime վիդեոչաթի ծառայությունում։ iPhone օգտատերերը կկարողանան նաև օգտվել հավելվածից, որը թույլ կտա հետևել պոտենցիալ վարակակիրների հետ կոնտակտներին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո