fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Առաջադեմ հայրը մեսենջեր է ստեղծել որդու հետ կապ հաստատելու համար

Ամենավերջին բանը, որ դպրոցականները ցանկանում են տեսնել իրենց հեռախոսի էկրաններին, ծնողներից նամակերն են: Մեծ հաշվով նրանք տեսնում են նամակը և ձևացնում իբր չեն էլ տեսել, կամ չեն լսել ձայնը: Շատ հաճախ ծնողները հարմարվում են այս իրավիճակին, բայց ոչ 45 -ամյա բրիտանացի Նիկ Հերբերտը:

Նա ստեղծել է մի մեսենջեր, որը ստիպում է երեխային կարդալ նամակը և պատասխանել դրան: Երբ երեխան ստանում է նամակ այդ մեսենջերով նա չի կարող օգտագործել իր սմարթֆոնն այլ գործողությունների համար, քանի դեռ որևէ խելամիտ պատասխան չի գրել:

Բջջային հավելվածը ստացել է ReplySAP անվանումը: Նմանատիպ հավելված ստեղծելու համար վերջին կաթիլ դարձել է այն փաստը, երբ Հերբետի որդին հերթական անգամ չի պատասխանել ծնողների նամակներին:

Հավելվածն հասանելի է միայն Google Play-ում, iOS-ը չի հովանավորում նմանատիպ փակ կառուցվածքով հավելվածը: Android-ում այն նույպես կորցնում է իր դիրքերը, քանի որ դպրոցականներն հասկանում են բոլոր մինուսները: