Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջին անգամ մահապատժի դատավճիռ է կայացվել տեսազանգերի ծառայության միջոցով: Դատավճիռը կայացրել է Նիգերիայի դատարանը: Ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Zoom-ի միջոցով: Մեղադրյալ Օլալեկան Համիդը 2018թ. սպանել էր իր գործատուի մորը: Լսումները տևել են մոտ 3 ժամ, որոնց, տեսակապի միջոցով, ներկա են գտնվել փաստաբաններ և գլխավոր դատախազը:
Արդյունքում՝ Համիդին կախաղան հանելու միջոցով մահապատժի են դատապարտել, գրում է BBC-ն:Որոշումը դեռևս պետք է հաստատի նահանգապետը: Մարդու իրավունքների պաշտպանության Human Rights Watch կազմակերպությունը դեմ է արտահայտվել այդպիսի պայմաններում որոշման ընդունմանը:
Ըստ աղբյուրի՝ Նիգերիայում մահապատիժները հազվադեպ են իրականացվում: Տեղեկատվություն կա, որ Նիգերիայի բանտերում ավելի քան 2000 մահվան դատապարտված մարդ կա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո