«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար - VNews

«Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

Դեմքի պաշտպանիչ վահաններ - «Արմաթը» պաշտպանիչ պարագաներ է արտադրում բուժհաստատությունների համար

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքը հայտնում է, որ Շիրակի ու Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին է տրամադրել սեփական արտադրության պաշտպանիչ պարագաներ։ Պատրաստման մեջ կիրառվել են «Արմաթ» ԻԼ սարքավորումները և ուսումնական գործիքակազմը։

Արդեն այսօր Շիրակի մարզպետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները։ Ավելի վաղ նման վահաններ էին տրամադրվել նաև Մեծամորի բժշկական կենտրոնին Արմավիրի «Արմաթ» ԻԼ համայնքի կողմից։

Կարևորելով ինժեներական լաբորատորիաների աշակերտների առողջության անվտանգությունը աշխատանքներում երեխաներ չեն ընդգրկվել։

«Անհրաժեշտության դեպքում՝ «Արմաթի» տեխնոհամայնքը կարող է պատրաստել օրական մինչև 1500 պաշտպանիչ վահան՝ առանց տնից դուրս գալու: Նմանատիպ վահաններ՝ երկու շաբաթ է, ինչ ամբողջ աշխարհում արտադրում են եռաչափ տպիչներով, քանի որ այս պարագայում չի պահանջվում հոսքագիծ և աշխատակիցների ներկայություն աշխատավայրում: Ստեղծվել է «Covid19 open source medical supplies» ֆեյսբուքյան խումբը, ուր ներգրավված են շուրջ 60.000 ինժեներներ ու բժիշկներ ամբողջ աշխարհից և կիսվում են իրենց լուծումներով», – նշել է «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը:

Այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաև արհեստական օդափոխության սարքի նախատիպերի պատրաստման վրա:


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)