-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հոկտեմբերի 24-ին, Hero House-ում տեղի ունեցավ OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 24-ին և 25-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը և Capture The Flag մրցույթը։
Նոյեմբերի 24-ի երեկոյան կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբերանվտանգության վերաբերյալ մարտահրավերների և առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելուվ տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։
Մասնակցության համար գրանցվել հնարավոր է այստեղ։
Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը, SmartGateVC վենչուրային ֆոնդը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձևաչափերում համագործակցության համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո