-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հունվարի 19-ին Հայաստան Ստարտափ Ակադեմիան կկազմակերպի իր շրջանավարտների երրորդ դեմո օրը, որի ընթացքում 12 ստարտափի հիմնադիրները ներկայացրին իրենց և իրենց պրոդուկտները, պատմեցին, թե ինչ են սովորել ակադեմիայում, նաև խոսեցին իրենց ապագա ծրագրերի մասին: Սա լավ հնարավորություն էր գտնել պոտենցիալ ներդրողներ և շահագրգիռ բիզնես գործընկերներ:
Նախորդ տարվա hոկտեմբերի 1-ին մեկնարկել էր Հայաստան ստարտափ ակադեմիայի 12-շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագրի երրորդ շրջանը․ ընտրվել էին 17 ստարտափներ, որոնք մասնակցեցին բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար պատրաստված եզակի 3-ամսյա ծրագրին` հիմնված Սիլիկոնյան հովտի և միջազգային փորձի լավագույն մոդելների վրա:
Այս ընթացքում մասնակիցները կարողացան ստեղծել և զարգացնել իրենց գիտելիքները մի շարք ոլորտներում՝ մարքեթինգ, վաճառք, հաճախորդների զարգացում և այլն, պրոֆեսիոնալ մենթորների ներգրավմամբ: Այժմ նրանք ավելի են կատարելագործվել և պատրաստ են մուտք գործել ու ընդլայնվել նոր շուկաներում:
VNews – Business and Tech-ը ներկա է գտնվել միջոցառմանը և լսել թիմերի կարճ փիչերը։ Համառոտ ներկայացնում ենք նրանցից յուրաքանչյուրի գաղափարը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կանդրադառնանք նրանց առանձին-առանձին։
IMPEL-H1 Heart Monitoring System․ ալգորիթմների համակարգ, որը թույլ է տալիս հետևել սրտանոթային համակարգի աշխատանքին և բացահայտել խնդիրներն 99% ճշգրտությամբ։
Illuria security․ տեղեկատվական անվտանգույթուն ապահովող ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել և չեզոքացնել կիբեր-հարձակումները։
Risksensor․ արհեստական բանականության օգտագործմամբ ստեղծված ֆինանսական ռիսկի կառավարման գործիքակազմ սպեկուլատիվ եկամուտ վաստակող անհատ թրեյդերի համար։
Robin by Expper Technologies․ Ռոբինը հաճախորդների սպասարկող Ռոբոտ է, որը արհեստական բանականության միջոցով կարող է զրուցել հաճախորդների հետ, պատասխանել իրենց հուզող հարցերին։
EasyDMARC․ էլեկտրոնային նամակները վստահելի դարձնելու և դոմեյնի ու էլ․ նամակների անվտանգությունը ապահովելու համար նախատեսված համակարգ։
RetentionForce․ Մարքեթինգային ավտոմատացման և հաճախորդների սպասարկման գործիքակազմ գեղեցկության սրահների համար:
AnteoHealth․ առողջապահական թվային հարթակ, որը օգնում է վիրտուալ կապ հաստատել լավագույն բուժ-մասնագետների հետ հաշված րոպեների ընթացքում եւ ստանալ բուժման ծրագիր բջջային հավելվածի միջոցով:
Puzl․Ապրանքներ դասակարգող ռոբոտների համար նախատեսված արհեստական բանականություն։
Petto․ Սարք և համակարգ, որը արհեստական բանականության շնորհիվ կապ է ստեղծում մարդու և իր բույսի միջև՝ թույլ տալով հաղորդագրություն գրել իրար բջջային հավելվածի միջոցով։
DoHirus․ հարթակ, որը թույլ է տալիս անհատներին հրապարակել կարճաժամկետ աշխատանքներ, և աշխատանք փնտրողներին գումար վաստակել կատարելով ներկայացված աշխատանքները։
Cryptondx․ հարթակ, որը տրամադրում է ամբողջական տեղեկատվություն կրիպտո արժույթների և կրիպտո-շուկաների մասին։
Altered Silicon․ HPC վարձակալություն, որոնք իրականացնում են մայնինգ HW ակսելերատորների ազատ եղած ժամանակ՝ շնորհիվ յուրահատուկ կերպով ստացված IP-ների: Արձյունքում` թանկարժեք HW ակսելերատորները գեներացնում են եկամուտ ամեն օր՝ քսանչորս ժամ շարունակ։
Նշենք, որ Հայաստան Ստարտափ Ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագիծ է, որը իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակներում, որը իր հերթին համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) եւ Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման» ծրագրի միջոցով, EU4Business և EU4Innovation- ի նախաձեռնությունների շրջանակներում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո