Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլի շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները - VNews

Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլի շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Հայկական ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների ավարտական պրոդուկտների ներկայացումը:

Ստարտափ ակադեմիան 12 շաբաթ տևողությամբ հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որը տրամադրում է ձեռնարկատիրական կրթություն տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները բարելավելու նպատակով և զարգացնում է ստարտափ մշակույթը Հայաստանում:

VNews – Business and Tech-ը ներկա է գտնվել միջոցառմանը և լսել թիմերի կարճ փիչերը։ Համառոտ ներկայացնում ենք նրանցից յուրաքանչյուրի գաղափարը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կանդրադառնանք նրանց առանձին-առանձին։

LuMan. խելացի մանկական խաղալիք, որը կապվում է սմարթֆոնին և հատուկ ուսուցողական ծրագրերով սովորեցնում է հոգատարություն ցուցաբերել շրջակա միջավայրի հանդեպ։

Cardy․ բիզնես կապեր հաստատելու ցանցային գործիք, որը հնարավորություն է տալիս թվային այցեքարտեր փոխանակել ձեր շուրջը գտնվող մարդկանց հետ:

Cookmenu․ հավելված, որի օգնությամբ արագ կարելի է գտնել «ի՞նչ եփել այսօր» հարցի պատասխանը, այն կառաջարկի բաղադրատոմսեր՝ սառնարանի պարունակությանը համապատասխան։

Quest Tour․ արկածային խաղ, որի շնորհիվ մարդիկ ճամփորդելիս նորովի կբացահայտեն քաղաքներն ու երկրները՝ միաժամանակ ծանոթանալով տվյալ վայրերի պատմության հետաքրքիր էջերին։

Winenet․ գինու սիրահարների համար նախատեսված հարթակ, որը կօգնի վաճառակետերում գտնել օգտատիրոջ քիմքին համապատասխան իդեալական գինին։

Io Cars․ նորարար լուծում, որը թույլ է տալիս միացնել ավտոմեքենայի ինքնակառավարման համակարգը՝ օգտագործելով բջջային հավելվածը։

ForestBerg․ B2G ուղղվածությամբ այս ստարտափը մշակել է հատուկ սարքեր, որոնց օգնությամբ կարելի է պայքարել և կանխել անօրինական անտառահատումները՝ տարբերակելով ծառահատող տեխնիկայի ձայները։

AdvPortal․ վեբ բաց շուկա, որտեղ հնարավոր կլինի ընդամենը մի քանի քլիքով ընտրել, պատվիրել և տեղադրել գովազդային պաստառներ և բաներներ:

ForgeFiction․ բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված պլատֆորմ, որը գրքերի ստեղծման գործընթացն անհատի ձեռքերից բերում է դեպի համայնք՝ ներդնելով զանգվածների տաղանդը մեկ ստեղծագործության մեջ:

Holotec. AR տարրերով հագեցած խաղ, որը կնպաստի առողջ ապրելակերպին։ Հավելվածը քայլելու դիմաց օգտատերերին կպարգևատրի կրիպտոարժույթներով։

ERP Smart System․ ստարտափը տարբեր կատեգորիաների մանր և միջին բիզնեսների համար հատուկ ֆունկցիոնալությամբ հագեցած օպտիմալ ERP և CRM համակարգեր է տրամադրում։

Growflex․ արտադրության ծավալների բարձր արդյունավետությամբ շարժական ակեկոնիկ համակարգ, որը հնարավորություն կտա մեծ քաղաքների տան սեփականատերերին չօգտագործված տարածքներում բույսեր աճեցնել և ավելացնել կանաչ տարածքները։

HelloSim. Աշխարհի ավելի քան 200 երկրներում գործող ռոումինգային քարտ։

VNews – Business and Tech-ի հետ զրույցում Catalyst հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշեց այս ծրագրի 3 կարևոր առանձնահատկությունները․

«Թիմերը նոր շունչ էին․ հայտնի անունները, որոնց միշտ տեսնում ենք ու լսում չկային։ Նախորդ ծրագրի համեմատ, սկսնակ ընկերություններ էին։ Մեր ծրագրի բարեփոխման տեսակետից 3 կարևոր շեշտադրում էինք մտցրել։ Մեկը, որ ավելի մեծ ուշադրություն էինք դարձնում ոչ թե թիմի տեխնիկակական կողմին, այլ իրենց վճռականությանը։ Երկրորդը՝ խաղայնացման տարրեր ենք ներմուծել և երրորդը՝ one and one մենթորշիփի սեսիաներ անելն էր, որով մեր մենթորներին հնարավորինս շատ փորձում էինք ներգրավել, որպեսզի գործնականում աշխատեն թիմերի հետ։

Թոփ մեկ թիմը կգնա Դրեյփերի համալսարան ուսումնառության։ Տեխնոլոգիական տեսակետից բլոկչեյնն էր գերակշռում, ունեինք թիմեր IoT (իրերի ինտերնետ) բնագավառից, նաև հավելվածներ առաջարկող ընկերություններ։ 3-5 տարի հետո մարդիկ այստեղ ձեռք բերած գիտելիքները, փորձառությունը և էկո-համակարգում ներգրավվածությունը ունենալով կկարողանան նոր մտքերով հանդես գալ և հաջողության հասնել։ Այսօր կան ընկերություններ, որ մեծ պոտենցիալ ունեն, նաև արդեն ներդրումային ռաունդի մեջ են»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Եվրամիությունը կանգնած է հայաստանյան նորարար մտքերով երիտասարդների կողքին և շարունակելու են աջակցել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին։

«Հրաշալի էր հետևել,որ դուք ունեիք մտքեր, հետո դրանք դարձրեցիք պրոդուկտներ: Շատերը կգտնեն ներդրողներ, մի մասը կձախողի և կսկսի նորից, բայց,  եզրափակելով ուզում եմ վստահեցնել։ Հիշեք, որ Եվրամիությունը ձեր կողքին է»,- ասաց Հոա-Բին Աջեմյանը:

Նշենք, որ ծրագրում ներգրաված է եղել 35 ստարտափ և 90 ձեռներեց, որոնք մասնակցել են շուրջ 350 հանդիպումների, 100-ից ավելի վորքշոփերի, ունկնդրել Հայաստանից և արտերկրից մենթորների խորհուրդներ: Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Համահիմնադիրներն են` Համբարձում Քաղկեցյանը, Աշոտ Արզումանյանը, Վազգեն Հակոբջանյանը` Եվրամիության աջակցությամբ։

Ծրագիրն անվճար է, իրակաացվում է Եվրամիության կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայկական ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում