fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

SoftConstruct ընկերությունը մասնակցեց «Մտքերի Հայկական Գագաթնաժողով»-ին (ARMENIAN SUMMIT OF MINDS )

 

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) այս տարի առաջին անգամ անցկացվեց Հայաստանում՝ Դիլիջան և Երևան քաղաքներում: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս 2018թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Armenian Summit of Minds-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը եւ ներդրումները. բազմաբեւեռության ազդեցությունը առեւտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Միջոցառման մասնակիցների շարքում էին 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

Գագաթաժողովի գլխավոր գործընկերը The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսն էր: Գործընկերների շարքում էր նաև SoftConstruct ընկերությունը, որը ներկայացրեց իր 2 ապրանքանիշերը՝ Ucraft և Fasttoken:

Fasttoken-ը նոր  կրիպտոարժույթ է  հիմնած է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա, որը կգործածվի Հայաստանում և արտերկրում ։ Fasttoken-ը իրենից ներկայացնում է Ethereum բլոկչեյնի վրա հիմնված ամբողջովին ապակենտրոնացված լուծում, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար: Fasttoken-ը հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր տեսակի գործարքներ SoftConstruct-ի հսկայական ցանցում, այն է՝ կատարել փոխանցումներ, օգտագործել ապակենտրոնացված ծրագրեր: Վերջերս, Fasttoken թիմը ներկայացրեց նախագծի էությունը, կիրառման կարգը և հետագա անելիքները: Թիմի անդամները վստահ են, որ շատ շուտով Fasttoken-ի առաջադրած նորարարական լուծումները իրենց հաստատուն դիրքն են զբաղեցնելու շուկայի բոլոր տիրույթներում: Fasttoken-ը չի սահմանափակելու իր գործունեությունը միայն խաղային ոլորտով, այլ նաև ընդլայնվելու է մի շարք այլ հարթակներում, այն է ՝ առցանց առևտրից մինչև ֆինանսական փոխանցումներ: Նշենք, որ SoftConstruct-ը Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերություններից է, որը զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և սպասարկմամբ:

Summit of Minds կոնֆերանսին SoftConstruct ընկերության կողմից ֆինանսավորվող Ucraft-ը վերջինս ներկայացրեց Ucraft-ի հիմնադիր ղեկավար Գև Բալյանը։

Նշենք, որ Ucraft-ը drag and drop տեխնոլոգիայով աշխատող վեբկայքերի բիլդեռ է, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ստեղծել բիզնես կայք և լայն գործառույթներ ունեցող առցանց խանութ։