ArmSec կիբեռանվտանգության կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 23-ին - VNews

ArmSec կիբեռանվտանգության կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 23-ին

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա կիբեռանվտանգությանը նվիրված ArmSec ամենամյա կոնֆերանսը, որի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի կիբեռանվտանգության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ զեկույցներ ու քննարկումներ, որոնք կիբեռանվտանգության տեսանկյունից արդիական են աշխարհում և Հայաստանում։

Կոնֆերանսի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը։

Նշենք, որ ArmSec կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia թիմը։ Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոնֆերանսի ավարտին ամիջապես կհաջորդի ArmBounty Hackathon-ը 20 ժամ տևողությամբ։ Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 ԱՄՆ դոլար: Կլինեն նաև այլ անակնկալ մրցանակներ: Գրանցվել կարող եք այստեղ։