Լրացուցիչ

Ընտրել լեզուն

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

435A5E8000000578 4802806 The country is often besieged by floods and suffers from extreme a 6 1503128577661 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

Երևի թե յուրաքանչյուր ճանապարհորդի երազանքն է գտնել մի այնպիսի հեռավոր անկյուն, որը դեռևս բացահայտված ու ողողված չէ զբոսաշրջիկներով։ Իսկ այդպիսի վայրեր, ի զարմանս մեզ, դեռևս գոյություն ունեն։

Ձեզ ենք ներկայացնում 10 զբոսաշրջային ուղղություններ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ պոպուլյար չեն։

1. Տուվալու (1000 այցելու)

Ըստ Զբոսաշրջության համաշխային կազմակերպության  2017թ․ հաշվետվության, ընդամենը 1000 մարդ է քաջություն ունեցել այցելելու հարավային խաղաղօվկիանոսյան դրախտ։

Իր անթերի լողափերով և բաց փիրուզագույն ջրերով հանդերձ՝ զարմանալի է, որ Տուվալուն ամենաքիչ այցելված երկիրն է աշխարհում։ Այս վայրը նաև հայտնի է հանցավորության ու ահաբեկչական վտանգի ցածր մակարդակով:

Tuvalu South Pacific LEASTVISIT0817 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրներըtuvalu - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

2․Կիրիբատի (4000 այցելու)

Այս երկիրը գտնվում է Հավայան կղզիներից դեպի հյուսիս 5 ժամվա հեռավորության վրա` աշխարհի ծայրին։ Խաղաղօվկիանոսյան այս կղզիները բրիտանական կառավարության տիրապետության տակ լինելու տարիներին հայտնի էին որպես Ջիլբերտի կղզիներ, այստեղ դեռևս կարելի է նկատել Երկրորդ աշխարհամարտի թողած հետքը, իսկ արևմտյան մշակույթի ազդեցությունն այստեղ նվազագույնի է հասնում։ Բնակիչները մինչ այսօր շարունակում են ապրել իրենց սննդակարգում հիմնականում կոկոս, հացամիրգ ու ձուկ օգտագործելով։
Այստեղ կարելի է վայելել անկրկնելի ստորջրյա բնությունն ու փիրուզագույն լողափերը:

DSC 1423 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրներըs 965e4d21bbf575fb4c971c17efb93f8f4d64a5f7 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

3․Սան Տոմե և Պրինսիպի (8000 այցելու)

Եթե դուք խաղաղության և լռության սիրահար եք, ապա աֆրիկական Սան Տոմե և Պրինսիպի կղզի-պետությունը հենց ձեզ համար է։

Այս երկու հրաբխային շրջաններն առաջարկում են սապատավոր կետի և դելֆինների հայտնաբերման և ստորջրյա անկրկնելի դայվինգի հնարավորություններ։ Կղզին հայտնի է նաև թավշյա անտառներով և պորտուգալական գաղութատիրական ժամանակաշրջանի ճարտարապետությամբ։

Sao Tome and Principe background wallpaper - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները4359530100000578 0 image a 12 1503054975354 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

4․Մոնսերատ (9000 այցելու)

Ժամանակին արձակուրդներն անցկացնելու համար մեծ ճանաչում ունեցող այս կղզին այդպես էլ չի վերականգնվել մի շարք բնական աղետներից հետո։ 1989թ․ Հուգո փոթորիկը կործանել է կղզու կառույցների 90 %-ը, իսկ 1995-ին ժայթքեց Սուֆրիեր լեռան հրաբուխը։
Այնուամենայնիվ այս կործանարար հրաբուխը, այժմ այն խաղաքարտերից մեկն է, որն ամենաշատն է գրավում զբոսաշրջիկնրին։

43597F5400000578 0 image a 60 1503063556906 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրներըmontserrat caribbean cr alamy - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

5.Կոմորյան կղզիներ (24000 այցելու)

Հնդկական օվկիանոսում, Մադագասկարի կողքին գտնվող այս կղզեխումբը իսկական հակաթույն է քաղաքային աշխույժ կյանքից փախչողների համար։

Զարմանահրաշ այս վայրն առաջարկում է հրաբխային գեղեցիկ համայնապատկեր ու լեմուրներով, պտղատու ծառերով անտառներ՝ հեռավոր քնկոտ քաղաքների ֆոնին։

43597FC800000578 0 image a 58 1503063472824 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները435980DA00000578 0 image a 54 1503063388787 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

6. Ջիբութի (51000 այցելու)

Աֆրիկյան կոտոշին փռված այս երկիրը գերազանցապես կիսաանապատային է։

Հետաքրքիր է, որ այստեղ կանանց թիվը 4 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին։ Բացի այս, Ջուբութին այժմ հանդիսանում է Եմենի փախստականների հիմնական ապաստաններից մեկը, ինչն էլ երևի ապամոտիվացնում է ճանապարհորդներին։

435A4F3700000578 0 image a 53 1503063382409 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները49584873 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

7. Սան Մարինո (60000 այցելու)

Եվրոպայի 2-րդ ամենաքիչ այցելվող երկիրը, կարծես թե, ինչ-որ թաքնված գաղտնիք ունի։ Հյուսիսային Իտալիայի այս լեռնոտ միկրոշրջանն առաջարկում է մի քանի գագաթներ, որտեղից կարելի է հիանալ հեռուների տեսարանով։ Այս խաղաղ պետությունը պատմության իսկական սիրահարների համար է․այն աշխարհի ամենահին և ամենափոքր երկրներից մեկն է։

435A4FF300000578 0 image a 9 1503054640037 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները435A504300000578 0 image a 44 1503063180448 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

8. Արևելյան Թիմոր (66000 այցելու)

Եթե դուք իսկապես արկածներ եք որոնում, ապա ասիական Թիմոր Լեստեն հենց ձեզ համար է։

Այստեղ բազմաթիվ լեռներ կան մագլցելու համար, ջունգլիների խորհրդավոր քարանձավներ և գունավոր մշուշոտ լեռնային գյուղեր, որտեղից, կարծես թե, կարելի է գանձեր գնել։ Չնայած իր գեղեցկությանը, այստեղ, այնուամենայնիվ, հանցագործությունների մակարդակը բավական բարձր է։

435A521100000578 0 image a 42 1503063159654 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները435A522100000578 0 image a 41 1503063142238 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

8. Լիխտենշտեյն (69000 այցելու)

Աշխարհի վեցերորդ ամենափոքր երկիրը դեռևս մնում է չբացահայտված։

Գերմանախոս այս երկիրը, որը գտնվում է Շվեյցարիայի ու Ավստրիայի միջև, միակն է աշխարհում, որ բացառապես Ալպերի վրա է տեղակայված։ Ամռանն այն իսկական դրախտ է արշավների ու հեծանիվների սիրահարների համար, իսկ ձմռանը՝ դահուկասահքի սիրահարների համար։ Միայն թե պետք է կարողանալ վճարել այս հաճույքների համար։

435A52E800000578 0 image a 39 1503063067321 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները435A54E000000578 0 image a 6 1503054565286 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

9. Սիերա Լեոնե (74400 այցելու)

2014թ․ Էբոլայի համաճարակը դարձավ արևմտաաֆրիկական երկիր այցելող զբոսաշրջիկների քանակի կտրուկ անկման «գլխավոր մեղավորը», չնայած որ 2016թ․ Առողջապահության Համաշխային Կազմակերպությունը այն հայտարարեց որպես Էբոլայից ազատ։

Ժամանակին զբոսաշրջիկներին այս կողմ էին ձգում ազգային հուշարձանները, ճահիճները, ավազոտ լողափերը և հյուսիսի Լոմա լեռները։

435A575400000578 0 image m 37 1503062992119 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրներըdownload 16 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

10. Անգուիլլա (79000 այցելու)

Իր դրախտային գեղեցկության հետ մեկտեղ Կարիբյան այս կղզին այնքան էլ մատչելի չէ հասարակ զբոսաշրջիկների համար։ Այստեղ հանգստանալ հիմնականում կարող են իրենց թույլ տալ աշխարհահռչակ աստղերը։

435A5B4000000578 4802806 While it s postcard perfect the British overseas territory of An a 1 1503128577435 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրներըanguilla viceroyresidence 05 1 - Ու՞ր են կորել բոլորը․ Աշխարհի 10 ամենաքիչ զբոսաշրջիկ ունեցող երկրները

Բացի այս, զբոսաշրջիկների «արհամարհանքին» ամենաշատը արժանացել են նաև Մոլդովան, Բանգլադեշը և Բութանը։