Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նշանավոր ու հարուստ, ահա թե մարդկանց որ տեսակն է մնում պատմության մեջ։
Ներկայացնում ենք աշխարհով մեկ սփռված ամենահարուստ հայերին, որոնք, գտնվելով իրենց հայրենիքից հեռու, կարողացել են հասնել բարձունքների և կուտակել ահռելի կարողություններ։
Կարողությունը՝ 6,4 մլրդ դոլար․
Ռուսական միջավայրում մեծացած Սերգեյը թեև չի խոսում հայերեն, սակայն հպարտ է իր հայկական արմատներով։ Գալիցկին հանդիսանում է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահը։ Նրան է պատկանում ռուսական խոշորագույն Magnit ընկերությունը։
Իր կարիերան բիզնեսմենը սկսել է Կրասնոդարում փոքրիկ խանութ բացելով: Ներկայումս նրան պատկանող սուպերմարկետների ցանցը իր մեջ ներառում է 5000 խանութ և աշխատանքով է ապահովում ավելի քան 200 000 մարդու։
Կարողությունը՝ 3,8 մլրդ դոլար․
Ռուսաստանաբնակ մյուս միլիարդատերերից է Սամվել Կարապետյանը։ Նա ապրել և սովորել է Հայաստանում և ավելի ուշ տեղափոխվել Ռուսաստան՝ սկսելով իր բիզնես կարիերան։
Ներկայումս նրան է պատկանում Հայաստանում և Ռուսաստանում գործող խոշորագույն Tashir Group ընկերությունը։ Իր ընկերությունը նա անվանակոչել է Լոռու մարզում գտնվող ծննդավայրի պատվին։ Tashir Group-ն իր մեջ ներառում է 200 ընկերություն, հիմնականում տնտեսության ոլորտում։
Սամվել Կարապետյանն ունի դոկտորական աստիճան և հանդիսանում է շուրջ 30 գիտական աշխատության հեղինակ։
Կարողությունը՝ 1,9 մլրդ դոլար
Էդուարդո Էռնեկյանը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրան է պատկանում է Corporation America ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ավիափոխադրումների, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտում։
Էդուարդոն ծնվել է Արգենտինայում՝ հայկական ներգաղթյալների ընտանիքում։ Հենց նրա շնարհիվ է , Zvartnots International Airport-ը հասել համաշխարհային մակարդակի։
Կարողությունը՝ 1,9 մլրդ․ դոլար
Աշխատասեր և երիտասարդ բիզնեսմեն Դանիլ Խաչատուրովը բացի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լինելուց, շատերի համար հանդիսանում է ոգեշնչման և մոտիվացիայի աղբյուր։ Խաչատուրովը այնքան էլ չի սիրում խոսել իր մասին։ Թեև Հայաստանում նրա մասին շատերը չգիտեն, սակայն նա Մոսկվայում բավականին հայտնի է։
Կարողությունը՝ 2,4 մլրդ դոլար
Սերգեյ Սարկիսովը Ռուսաստանում գործունեություն ծավալող բիզնեսմեն է։ Նա համարվում է աշխարհի ամենահարուստ հայերից մեկը։ Սարկիսովը Ռուսաստանում հայտնի RESO-Garantia ընկերության հիմնադիրն է։ Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես հաջողակ բիզնեսմեն է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո