-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռ An-225 Mriya-ն տոննաներով պաշտպանիչ դիմակներ է տեղափոխել Լեհաստանի մայրաքաղաք։
Բեռն իր մեջ ներառում է 76 տոննա պաշտպանիչ կոմբինեզոն և 11 տոննա դեմքի պաշտպանիչ դիմակ, հայտնում է ToDay News Ufa-ն՝ հղում անելով լեհական TVP Info հեռուստաալիքին։
An-225 Mriya-ն նաև 9 տոննա բժշկական դիմակներ է հասցրել Լեհաստան։
Ինքնաթիռը թռչել է Չինաստանից, տեղափոխման գործընթացն իրականացվել է Lotos, KGHM Polska ընկերությունների կողմից, իսկ բեռի տեղափոխման նպատակը Լեհաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ էֆեկտիվ պայքարն է։
Նշենք, որ այս պահին Լեհաստանում կա կորոնավիրուսի 7408 հաստատված դեպք, որից 268-ը՝ մահվան ելքով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո