Աշխարհի ամենաթրենդային համակարգչային խաղը կարող է արգելվել Չինաստանում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Աշխարհի ամենաթրենդային համակարգչային խաղը կարող է արգելվել Չինաստանում

123 - Աշխարհի ամենաթրենդային համակարգչային խաղը կարող է արգելվել Չինաստանում

Աշխարհի ամենատարածված համակարգչային խաղը անձնական համակարգիչների համար (PC) կարող է կորցնել իր ամենամեծ շուկան։

Playerunknown’s battlegrounds խաղը, որտեղ խաղացողները պայքարում են խաղում ողջ մնալու համար, Չինաստանի «Աուդիո-վիդեո և թվային հրապարակման ասոցիացիան» գնահատել է շատ դաժան ու արյունոտ։ Նշվում է նաև, որ խաղը շեղվում է սոցիալիզմի արժեքներից և կարող է վնասել երիտասարդ սպառողներին։ Խաղի ստեղծողները ներշնչվել են ճապոնական «Թագավորական մարտ» ֆիլմով։ Խաղացողները՝ 100 հոգի, հայտնվում են անմարդաբնակ կղզում, վերջին ողջ մնացածը հաղթում է։

Ասոցիացիան կարգավորում է Չինաստանի ողջ վիրտուալ բովանդակությունը։ Նախկինում ասոցիացիան արգելել էր «ԲոՋեք ձիավորը» ու «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալները, ինչպես նաև «Ուրվական որսացողները» ֆիլմի ռիմեյքը։

Ըստ որոշ հետազոտությունների, Չինաստանը համակարգչային խաղերի աշխարհում ամենամեծ շուկան է՝ 27,5 միլիարդ դոլար եկամուտով, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն այս տարի ապահովել է 25 միլիարդ դոլարի եկամուտ։