Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ամբողջ Նոր Զելանդիայի տարածքով սկսել են այրել բջջային կապի աշտարակները։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ մեղավորը հայտնի տեսությունն է,թե 5G կապի և կորոնավիրուսի համաճարակի միջև կապ կա։
Ամբողջ երկրի տարածքով արդեն այրվել է 17 5G աշտարակ և արդյունքում հարյուր հազարավոր դոլարների վնաս է հասցվել։ Հրդեհները սկզբից էլ կասկածելի են թվացել, սակայն երկար ժամանակ բավարար ապացույցներ չեն եղել դրանք կորոնավիրուսի հետ կապելու համար։ Նոր Զելանդիայի ոստիկանապեսը հայտարարել է, որ ցանկացած մեկը, ով նորից կփորձի այրել բջջային կապի աշտարակները «5G-դավադրության» պատճառով, կենթարկվի շատ խիստ պատժի, գրում է popmech-ը։
5G-ն ամենանոր և ամենաարագ բջջային կապն է, որը հետևում է 2G, 3G և 4G-ին։ Այն գործարկվել է դեկտեմբերին Նոր Զելանդիայում, այնուհետև նաև այլ երկրներում՝ ներառյալ Ֆիլիպինները և ՀՎ Կորեան։ RNZ տվյալներով դավադրության տեսությունում կորոնավիրուսի և քաղցկեղի տարածումը պայմանավորում են 5G աշտարակների ճառագայթման հետ։
Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ հարձակումները տեղի էին ունեցել Անգլիայում, որտեղ նույնպես պանդեմիայի տարածման մեջ մեղադրում էին 5G ճառագայթմանը։
Վիդեո
Ֆոտո