fbpx

Հրապարակվել է Assassin’s Creed Odyssey խաղի դրվագներից մեկը (տեսանյութ)

IGN-ը հրապարակել է 11 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ներկայացված է Assassin’s Creed Odyssey խաղային ընթացքը։ Հերոսի և Հիպոկրատի ծանոթության դրվագն ուրախացրել է երկրպագուներին։ Տեսանյութում պարզ է դառնում, որ սպարտացին կփորձի օգնել Հիպոկրատին, վերադարձնել նրա կորցրած արձանագրությունները, որպեսզի նա բուժի իր մահացու հիվանդին:

Խաղը նախատեսում են թողարկել այս տարվա հոկտեմբերի 5-ին, PS4, Xbox One և РС պլատֆորմների համար: