«Այբ»-ը Indiegogo-ում դրամահավաք է սկսել ռոբոտիկայի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար - VNews

«Այբ»-ը Indiegogo-ում դրամահավաք է սկսել ռոբոտիկայի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար

ayb 800x500 c 1 - «Այբ»-ը Indiegogo-ում դրամահավաք է սկսել ռոբոտիկայի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար

«Այբ»-ի ինժեներական ակումբն ապրիլին մասնակցելու է ԱՄՆ-ում անցկացվող «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2018» մրցույթին և պատրաստ է բարձունքներ նվաճել ու խոստանում է վերադառնալ ոսկե մեդալով, սակայն մրցույթին ներկայանալու համար թիմը օգնության կարիք ունի: Անհրաժեշտ է 6000 դոլար, որից 3500-ը հավաքելու համար Indiegogo-ում մեկնարկել է քրաուդֆանդինգ։

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթը համարվում է ռոբոտաշինության ամենաճանաչված և երկարամյա պատմություն ունեցող մրցույթն ամբողջ աշխարհում։ «Այբ»-ի թիմը նախորդ տարիներին ևս մասնակցել է այս մրցույթին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր ու նաև արժանանալով «Honda Innovation Award» պատվավոր մրցանակին՝ որպես լավագույն նորարարական լուծումներ առաջարկող թիմ։

«Այբ»-ի թիմն այս տարի կներկայանա լաբիրինթոս անցնող ռոբոտով։

Այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թվականին: Բաղկացած է 13 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթի գլխավոր հովանավորը «Հոնդա» ընկերությունն է: