Այս շաբաթ երկնքում հնարավոր կլինի ֆիքսել տիեզերական «Կոմբո»՝ Մերկուրի, Վեներա և Լուսին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Այս շաբաթ երկնքում հնարավոր կլինի ֆիքսել տիեզերական «Կոմբո»՝ Մերկուրի, Վեներա և Լուսին

Մերկուրին այն 5 մոլորակներից մեկն է, որ հնարավոր է տեսնել Երկրից։ Սակայն այդ հնարավորությունը մեզ տրվում է շատ հազվադեպ։ Այն այնքան մոտ է գտնվում Արևին, որ մեր տեսադաշտում չի երևում։ Այնուամենայնիվ, երբեմն մոլորակը հնարավոր է բռնել երկնքում։

Այս շաբաթ հնարավոր կլինի տեսնել Արևին ամենամոտ մոլորակը։ Այն երեկոյան երկնքում կհայտնվի Վեներայի կողքին, նրանց կմիանա նաև Լուսինը։

Մերկուրին Վեներային մոտ կգտնվի մայիսի 21-ից 25-ի գիշերը։ Նրանք 2-ն էլ կհայտնվեն մայրամուտից հետո 1 ժամվա ընթացքում։ Անսովոր պայծառության շնորհիվ Վեներային հնարավոր կլինի հեշտությամբ հայտնաբերել, ինչից հետո պետք է ուշադրություն դարձնել այն կետին, որտեղ Արևը նոր-նոր մայր է մտել։ Հենց այդտեղ էլ կհայտնվի Վեներան։

Սա շատ լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր սիրում են աստղադիտակով հետևել մոլորակների։  Ի դեպ, Վեներան հնարավոր կլինի տեսնել նաև կիսալուսնի տեսքով։