«Բացարձակապես ֆենոմենալ». Ցուցադրվել են Playstation 5-ի հնարավորությունները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Բացարձակապես ֆենոմենալ». Ցուցադրվել են Playstation 5-ի հնարավորությունները

2020 05 13 image 20 - «Բացարձակապես ֆենոմենալ». Ցուցադրվել են Playstation 5-ի հնարավորությունները

Epic Games-ը ներկայացրել է Unreal Engine 5 նոր շարժիչը և ցուցադրել դրա հնարավորությունները PlayStation 5-ի վրա, տեսանյութը տեղադրվել է ընկերության YouTube-յան ալիքում:

Շարժիչի աշխատանքը ցուցադրվել է ուղիղ Playstation-ի հավաքածուից՝ մեկ կադրով: Գործողությունները կատարվել են իրական ժամանակում՝ առանց մոնտաժի և այլ հնարքների: Ցուցադրվել է PS 5-ի Lumen in the Land of Nanite խաղի դեմո տարբերակը:


Unreal Engine 5-ը նախորդ սերնդից տարբերվում է ֆոտոռեալիզմի մակարդակով, ինչը հնարավոր է եղել միլիոնավոր, նույնիսկ միալիարդավոր պոլիգոնների մշակման շնորհիվ: Վիրտուալիզացված երկրաչափության տեխնոլոգիան թույլ է տվել կադրում ցույց տալ այնքան դետալ, որքան տեսնում է աչքը:

Նոր շարժիչում ավելացրել են նաև Lumen դինամիկ լուսավորություն, որն արձագանքում է խաղային տեսարանի փոփոխմանը: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Սուինիի խոսքով՝ ամբողջ տեսարանը միևնույն որակով է հավաքված՝ անկախ նրանից օբյեկտը գտնվում է առաջին պլանում, թե հեռվում:

Սա թույլ է տալիս ամբողջ կոնտենտը միևնույն որակով տեսնել, ինչը հնարավոր էր տեսնել միայն ժամանակակից ֆիլմերում:

Նա նաև արտահայտվել է Sony-ի հաջորդ սերնդի խաղային կոնսոլի՝ Playstation 5-ի մասին և հայտարարել, որ այն «բացարձակապես ֆենոմենալ է», ինչպես նաև գովել է սարքում ներդրված SSD-ն՝ «այն ցանկացած հարթակում գոյություն ունեցողներից լավագույնն է »:

PlayStation Universe-ի փոխանցմամբ, ընկերության ղեկավարությանը դուր է եկել PS 5-ի բարձրակարգ ճարտարապետությունը:

sm.unreal engine 5 07 1589347360167.750 - «Բացարձակապես ֆենոմենալ». Ցուցադրվել են Playstation 5-ի հնարավորությունները


The Lord of the Rings: Gollum խաղի առաջին սքրինշոթերը հայտնվել են ցանցում

Հայտնի է PlayStation 5-ի հավանական արժեքը

PlayStation 5-ի և Xbox Series X-ի վաճառքների մեկնարկը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Sony-ն 2020-ին կներկայացնի PlayStation 5-ի միանգամից երկու տարբերակ

Հայտնի է Sony PlayStation 5-ի թողարկման ամսաթիվը

Sony-ն հերքել է PlayStation 5-ի գնի վերաբերյալ լուրերը

Հրապարակվել են Playstation 5-ի նոր ռենդերները

PlayStation 5-ը կարող է դառնալ ամենից էներգախնայող կոնսոլը

Sony-ն կթողարկի PlayStation 5-ի երկու տարբերակ 2020-ին

Հայտնի է՝ երբ PlayStation 5-ը շուկա դուրս կգա

Մեկնարկում են PlayStation Classic-ի վաճառքները

PlayStation 5. նոր մանրամասներ

Հայտնի է PlayStation 5-ի թողարկման ամսաթիվը

Sony PlayStation 5-ի վաճառքները կմեկնարկեն 2019-ին

Sony-ն թողարկել է սահմանափակ քանակությամբ թափանցիկ PS4 Pro սարքեր

Հայտնի է PlayStation 5-ի թողարկման ամսաթիվը