BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում - VNews

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները 4u.am ստարտափ թիմում ներդրում են արել։

Հայկական առցանց տիրույթում գործող 4u.am հարթակը միակն է, որն առաքում է ոչ թե պարզապես նվերներ, այլ երջանկություն`ապահովելով ինքնատիպ մատուցումը: Կայքում կարող եք գտնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ և ծառայություններ կանանց համար։ Հարթակի հիմքում դրված է հայ կնոջը երջանկացնելու գաղափարը։ Ընդ որում, քանի որ .am մեր երկրի կոդն է, 4u.am-ը բացվում է «Քեզ համար, Հայաստան»։ Թիմը պարբերաբար ուսումնասիրում է առկա առաջարկն ու պահանջարկը, տարբեր երկրներում կիրառվող փորձը, նոր գաղափարներ գեներացնում և արդյունքում՝ ավելացնում ծառայություններ։

Beeline Startup ինկուբատորի 3-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ից՝ յուրաքանչյուր ամիս ավելացնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը, պատվերների քանակն աճել է գրեթե 30%-ով:

BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է այս թիմի հիմնադիրների հետ.

«Ուրախ ենք հայտնել «4u.am»-ում մեր ներդրումների մասին։  Համագործակցության արդյունքում հասկացանք, որ այն կենսունակ ընկերություն է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի հին եւ նոր հրեշտակները համատեղ ներդրում արեցին»։

Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա գործարարների համատեղ ներդրման հրաշալի օրինակ է։ BANA-ն 2 տարվա իր գործունեության ընթացքում ներդրում է արել հինգ ստարտափում. «Պարբերաբար մեր թիմին են միանում նոր ներդրողներ՝ աջակցելու հայկական լավագույն թիմերին»։

Հավելենք, որ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի  գործարարներ եւ ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։


5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի դեմո օրը

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

Հոլանդական Crosspring-ը ներդրում է կատարել հայկական «Հիմնարկ» ՓԲԸ-ում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին