BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները - VNews

BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը/BANA.am/ օրերս անցկացրել է դեմո օր՝ հայկական ստարտափ թիմերի համար։ Երկրորդ անգամ իրականացվող հանդիպմանը մասնակցել են տարբեր ոլորտներում նորարար լուծումներ առաջարկող 5 նորաստեղծ թիմեր, որոնք հնարավորություն են ունեցել իրենց արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնել հայ եւ այլազգի բիզնես ներդրողներին և ձեռներեցներին։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրումների համար։

Նորաստեղծ ընկերությունների անդամները BANA.am-ի միջոցով կապ են հաստատում պոտենցիալ ներդրողների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կարող են կիրառելի լինել ցանկացած երկրում։

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը փաստում է, որ դեմո օրը ստարտափներին հնարավորություն է տալիս անձամբ շփվելու ներդրողների հետ.

«Թիմերն ավելի լավ են հասկանում, թե ինչ է հարկավոր ներդրողի վստահությունը ձեռք բերելու  եւ գումար ստանալու համար, իսկ բիզնես ներդրողները կարողանում են ծանոթանալ ոչ միայն գաղափարին, այլեւ թիմին։ Առհասարակ, ստարտափի հետագա զարգացման համար գաղափարից շատ ավելի կարեւոր է թիմը»։

VNews – business and Tech-ին BANA-ից հայտնցին, որ Գրիգոր Հովհաննիսյանն օրեր առաջ Բրյուսելում մասնակցել է Empowering early stage Investors միջազգային գագաթնաժողովին։ Ստարտափների վաղ փուլում ներդրողների հանդիպմանը ներկա են եղել շուրջ 18 երկրի, այդ թվում՝ Գերմանիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Անգլիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եվրոպացի հյուրերը քննարկել են իրենց երկրներում առկա նորաստեղծ ընկերությունների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերել մյուս երկրների թիմերին աջակցելու համար։

«Եթե ստարտափներից մեկը հետաքրքրված է եվրոպական կոնկրետ երկրի շուկայով, ապա մեր միջոցով կարող է կապ հաստատել տվյալ երկրի բիզնես հրեշտակների հետ, այնուհետեւ նրանց աջակցությամբ մուտք գործել տվյալ երկրի շուկա», – հայտնել է Գրիգորը։

Ի դեպ, գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը համաձայնություն է ձեռք բերել եվրոպական խոշոր ներդրումային ֆոնդերից մեկի հետ, ըստ որի՝ 2019-ի ընթացքում կայցելեն Հայաստան՝ մեր շուկան ուսումնասիրելու և BANA-ի հետ գործակցության նպատակով։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի դեմո օրը

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում