BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի - VNews

BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

Ստարտափներով հետաքրքրված և սեփական նախագծերն իրականացնող  եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Պորտուգալիայից ժամանած 25 սկսնակ ձեռնարկատերերը երեկ հյուրընկալվել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) գրասենյակում։

Օրվա խոսնակներն էին՝ Business Angel Network of Armenia-ի և The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, BANA-ի փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը և Sprint քրաուդանդինգային ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը։ Ինտերակտիվ հանդիպմանը Գևորգ Պողոսյանը պատմել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, հայկական ինովացիոն լուծումների մասին և կիսվել իր փորձով։ Սոնա Վեզիրյանը ներկայացրել է հրեշտակ ներդրողների գործունեությունը, Կարեն Վարդանյանն էլ ներկայացրել է քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների ֆինանսավորման միջոցի էությունը, առավելություններն ու առանձնահատկությունները:

8 երկրների ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար Հայաստանում ստանում են հմտություններ «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։ Միջազգային փորձագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, վերապատրաստում են մասնակիցներին՝ տալով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ, նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել փոքր բիզնեսը և զարգանալ շուկայի պահանջներին համընթաց:

Միջազգային ծրագիրն իրագործվում է 3 փուլով՝ սեմինար, այնուհետեւ երիտասարդական փոխանակման ծրագիր և արդյունքների գնահատում: Ծրագրի գնահատման վերջին փուլը կիրականացվի Ֆրանսիայում՝ 2019-ի հոկտեմբերին:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի, ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:

  • 3


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Հայկական ForgeFiction-ի առաջին գիրքը Amazon.com-ում է

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Robotex միջազգային մրցույթը