Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում - VNews

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

45285147 255240958673180 2545051728160489472 o - Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները հայտնել են «Հիմնարկ» ստարտափում ներդրում են կատարելու մասին։

«Հիմնարկ»-ի նոր նախագիծը «Հիմնարկ – մարդիկ» համակարգն է, որն օնլայն հարթակ է աշխատավարձի և դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է համակարգում պարզապես ներմուծել աշխատակիցների տվյալներն ու աշխատանքային պայմանները, իսկ համարկարգն ավտոմատ գեներացնում է պայմանագիրը, վճարման փաստաթղթերը, անհրաժեշտ դիմումները կամ հրամանները։ Այսինքն՝ աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միեւնույն տվյալների հիման վրա։ Նորաստեղծ ընկերության համահիմնադիրներն են՝ Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է այս ստարտափի հիմնադիրների հետ.

«Ուրախ ենք հայտնել «Հիմնարկ»-ում մեր ներդրումների մասին։  Համագործակցության արդյունքում հասկացանք, որ «Հիմնարկ – մարդիկ»-ը կենսունակ արտադրանք է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի բիզնես հրեշտակները համատեղ ներդրում արեցին «Հիմնարկ Մարդիկ» արտադրանքի համար։ Ստարտափը հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու և խթանելու իր արտադրանքը»։

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ և այլազգի  գործարարներ ու ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ և օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի դեմո օրը

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում