Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)

IMG 6466 1 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)

Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։

Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու 10-րդ (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2018»-ին։

(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։

Արդեն 10 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: Սամվել Մարտիրոսյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում խոսեց այս 10 տարիների ընթացքում (չ)կոնֆերանսի տրանսֆորմացիայի մասին․

«Ամենակարևորը մարդկանց քանակն է, որակը։ Երբ մենք նոր սկսում էինք, մասնակիցների քանակը հասնում էր 50-ից 100, 2 լսարանում էինք։ Այս տարի միայն Eventbrite-ով գրանցվել է 2000 հոգի, ենթադրում եմ վերջում թիվը 3000-ից կանցնի։

Շատ կարևոր է, որ համայնք ձևավորող մթնոլորտ է։ Հայաստանում տեղական ոլորտային մամուլ գրեթե չկա, շատ քիչ են գիտելիքի փոխանակման հարթակները։ Կան մարդիկ, որոնք գալիս են ոչ մի պրեզենտացիա չեն լսում, այլ գալիս են դրսում շփվում են, սա էլ արդեն ավանդական մասն է դարձել։ 

Այժմ փաստացի զուգահեռ միանագամից 7 պրեզենտացիա է գնում։ Թեմաների բազմազանությունն աննկարագրելի է՝ արհեստական բանականությունից, թռչող տաքսիներից ու Էստոնիայի էլեկտրոնային քաղաքացիությունից մինչև Facebook-ում ինչպես 350 հազար լայքով էջ ստեղծելը և այլն։ 

Երիտասարդներն են շատացել ու երեխաները։ Այսօր արդեն 5-6 փոքր երեխա եմ տեսել, արդեն հին բարքեմփցիներն իրենց նոր ծնված երեխաների հետ են եկել»։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (չ)կոնֆերանսի մեկնարկին հանդես եկավ ժամանակակից ցանցերի և Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների մասին պատմող զեկույցով։

Այս տարի ԲարՔեմփի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխատաշուկան, որին մասնակցում են տասնյակ ՏՏ ընկերություններ:

«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։ Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում: Իսկ պրեզենտացիաների ուղիղ հեռարձակումները հասանելի են YouTube֊ում։

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

IMG 6380 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6391 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6398 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6433 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)  IMG 6457 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6464 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6370 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6466 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6471 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6361 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6473 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6475 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6313 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6479 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6469 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6483 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6316 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6317 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6328 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6345 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)  IMG 6369 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6379 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6378 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)IMG 6498 - Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018-ը (ֆոտոշարք)


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

#ԽելացիԾախսեր․ Ինչպես ճիշտ պլանավորել գովազդային բյուջեն

Կորոնամարքեթինգ․ #շնորհակալություն_բժիշկ մեդիա արշավի հաջողության պատմությունը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում