Բերթի Ֆորբսը և «միլիարդատերերի ամսագրի» ստեղծման պատմությունը - VNews

Բերթի Ֆորբսը և «միլիարդատերերի ամսագրի» ստեղծման պատմությունը

Այսօր Forbes-ը համարվում է աշխարհի ամենից շատ ընթերվող և հայտնի ամսագիրը։ Այս ամենահեղինակավոր ամսագիրը հրատարակվում է աշխարհի շատ երկրներում։ Forbes-ի էջերից մենք իմանում՝ենք ովքեր աշխարհի ամենահարուստ մարդիկ, որոնք են նրանց հաջողության գաղտնիքները և ինչ ուղի են նրանք անցել։

Շատերի համար Forbes-ը կյանքի ուղեցույցի է վերածվել, սակայն քչերը գիտեն՝ ինչպես է այն  ստեղծվել։

Պատմության սկիզբը

Forbes-ի հիմնադիրը Բերթի Չարլզ Ֆորբսն է։ Բերթին ծնվել է 1880 թ․ մայիսի 14-ին,  Շոտլանդիայում գտնվող ՆյուԴիր քաղաքում։ Նա ընտանիքի 9 երեխաներից 7-րդն է, այդ է պատճառը, որ վերջինս ստիպված է եղել աշխատել բավականին վաղ տարիքից։ 14 տարեկանում Բերթին թողնում է ուսումը և սկսում է աշխատել։ Դեռ մանկուց նա  երազում էր ստեղծագործական աշխատանքի և տեքստեր գրելու մասին, իսկ ներկայիս աշխատանքը պարզապես տեքստեր հավաքելն էր։ Յոթ աշխատանքային օրվա դիմաց նա ստանում էր ընդամենը 75 ցենտ։

Նոր շրջափուլ Բերթիի կյանքում

Որոշ ժամանակ անց ճակատագիրը Բերթիի համար անակնկալ է պատրաստում։ Վերջինս աշխատանքի է անցնում տեղական թերթերից մեկում և սկսում է աշխատել որպես լրագրող։ 1904-ին նա հեռանում է Շոտլանդիայից՝ ճանապարհ ընկնելով դեպի Հարավային Աֆրիկա, որտեղից էլ հետագայում տեղափոխվում է ԱՄՆ։ Հենց այս երկրում էլ Բերթին մնում է մինչև կյանքի վերջ։ Ամերիկան գրկաբաց է  ընդունում նրան։ Նա սկսում է աշխատել New York American-ում ոլորտի հսկաներից Ուիլյամ Հերսթի մոտ։ Հենց այս ժամանակահատվածում էլ Բերթի Չարլզ Ֆորբսը դառնում է ֆինանսական լրագրող և իրագործում իր վաղեմի երազանքը։

Forbes-ի ստեղծումը

1917-ին Ֆորբսը ստեղծում է ամսագիր, որը, ըստ նախնական տարբերակի, ստանում է Doers & Doings անվանումը։ Այն թարգմանաբար նշանակում է «գործերն ու դրանց հեղինակներն» ։ Այս անունը, սակայն, վիճակված չէր մտնել պատմության մեջ։

Նորաստեղծ ամսագիրը ստացավ Forbes անվանումը՝ ի նշան դրա  հիմնադրի։  Արդեն 1918 թ Forbes-ը  հրապարակում է 30 ամենից հարուստ ամերիկացիների ցանկը։ Ցուցակը գլխավորում է Ջոն Ռոքֆելերը, որի ունեցվածքը գնահատվում է 1,2 մլրդ դոլար։

Forbes-ը և մրցակիցները

Չնայած իր ստեղծումից ընդամենը 10 տարի անց ամսագիրը գնահատվում է 10 մլն դոլար, Բերթիի համար այն պահելն ու զարգացնելն այնքան էր հեշտ գործ չէր։ Ամսագրի կայացմանը խոչընդոտում էին այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք էին Business Week-ը և Fortune-ը։ Այս ժամանակահատվածը համընկավ նաև ԱՄՆ-ում Մեծ ճգնաժամի հետ։ Ընդհանուր առմամբ Բերթին ամսագիր պահում էր այլ հրատարակչություններում առանձին շարքեր ունենալու շնորհիվ։ Նրա օրոք ամսագրի շրջանառությունը 100 օրինակ էր։

Forbes-ը փորձում են գնել շատ անգամներ։ Պոտենցիալ գնորդների մեջ եղել է նաև նույն ինքը՝ Ուիլյամ Հերսթը, ով ամսագրի դիմաց առաջարկել է 10 մլն դոլար։ Բերթին հրաժարվում է առաջարկից՝ ասելով, որ ցանկանում է պահպանել Ամերիկայի «միակ անկախ ամսագիրը»։

Forbes-ի պատմության շարունակությունը

1947-ին, երբ կյանքից հեռացավ, Բեթրի Չարլզ Ֆորբսը, բիզնեսի կառավարումն անցավ նրա որդուն՝ Մալքոլմա Ֆորբսին։ Հենց նա էլ ստեղծեց այդ տարիներին ամենամասսայական և հայտնի «մարդը և բիզնեսը» շարքը։ Միլիարդատերերի կյանքի պատմությունները նույնպես շատերին էր հետաքրքրում։ Այն մինչև օրս էլ ունի բարձր վարկանիշ։

20-րդ դարի վերջին շրջանում այն դառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ գործնական և ֆինանսական թեմաներով ամսագիրը։ Forbes-ը սկսում է լայն մասսաներին հայտնի դարձնել ժողովրդական կապիտալիզմ հասկացությունը։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ղեկավարման ժամանակաշրջանում։

Forbes-ը մեր օրերում

Forbes-ի հաջորդ շրջափուլում հրատարակչությունը ղեկավարում է Բերթի Ֆորբսի թոռ Սթիվ Ֆորբսը։ Վերջինիս ջանքերով ամսագիրը կարողանում է իր շրջանառությունը հասցնել մինչև 900 000 օրինակի՝ հետևում թողնելով Business Week և Fortune ամսագրերին։ Այսօր ամսագիրը հրատարակվում է Եվրոպական միության անդամ երկրներում։ Ընդհանուր առմամբ այն ունի ավելի քան 5 մլն լսարան։

Ինչպես իր ժամանակին ասել է Բերթի Ֆորբսը՝ «Եթե դուք անընդհատ մտածում եք՝ երբ է վերջանալու աշխատանքային օրը, ապա ազատվեք աշխատանքից։ Պետք է լավագույնս անել այն, ինչ ձեզ դուր է գալիս, այդ կերպ կարելի է հասնել իրական հաջողության»։