Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում - VNews

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

betacademy - Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

BetConstruct-ը սկսում է բացառիկ Bet Academy նախագիծը, որը հնարավորություն կտա անվճար սովորել ծրագրավորման լեզուներ։ Փետրվարին կմեկնարկի Bet Academy-ի առաջին դասընթացը HTML, CSS լեզուներով։

Ուսանողները կարող են առավել արագ ինտեգրվել BetConstruct-ի միջավայրին, ընկերության պայմաններին, ճանաչել խաղային ինդուստրիայի պահանջներն ու խնդիրները, ինչպես նաև աշխատել ու ազդեցություն ունենալ իրական բիզնես-նախագծերի վրա։ Լավագույն ուսանողները դասընթացի ավարտից հետո կընդունվեն աշխատանքի Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկում՝ BetConstruct-ում։

Դասընթացն անվճար է, տեղերը սահմանափակ են, բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ այցելելով Bet Academy-ի պաշտոնական կայք։ Օնլայն հայտադիմումը լրացնելուց հետո ընտրված մասնակիցները հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո կմեկնարկեն իրենց ուսումնառությունը Bet Academy-ում։

«Մենք պայմանագրեր ունեինք ծրագրավորման տարբեր դպրոցների հետ, որոնք կադրեր էին պատրաստում մեզ համար: Հիմնական խնդիրն այստեղ այն էր, որ նոր կադրերի ինտեգրման գործընթացը բավականին ժամանակատար և ծախսատար էր: Հաշվի չէին առնվում մեր բիզնեսի ոլորտային առանձնահատկությունները: Bet Academy-ին փորձում է այդ խնդիրը լուծել։ BetConstruct-ում բարձր որակավորում ունեցող շատ մասնագետներ ունենք, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով մեր ուսանողների հետ և միաժամանակ նպաստել ՀՀ ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Bet Academy-ի կորդինատոր Ղուկաս Ստեփանյանը։

Դասընթացը վարելու են Bet Construct-ի առաջատար մասնագետները, կիսվելու են իրենց գիտելիքներով ու փորձով գործնական ձևաչափում։ Ավարտին բոլոր ուսանողները կստանան հավաստագրեր։


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Betconstruct ընկերությունը Լոնդոնում արժանացել է «Technology provider of the year» մրցանակին

SoftConstruct-ը WCIT-ում ներկայացրեց իր նորարարական տեխնոլոգիաները (տեսանյութ)

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Բրիտանական Financial Times-ի ներկայացուցիչը Բեթկոնստրակտում էր

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Յուրի Ջորկաեֆը պաշտոնապես Vbet և BetConstruct բրենդների դեսպանն է

BetConstruct-ի հաղթարշավը Լոնդոնում (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

#Գործ կա. ճանապարհ դեպի Fashion TV

250-ից ավելի դպրոցական մասնակցել է Hour of Code 2018-ին (տեսանյութ)