fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

BetConstruct Partner Summit. Հայաստանում են խաղային ոլորտի աշխարհի ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ

Արդեն 2 օր է BetConstruct ընկերությունը Երևանում է հավաքել խաղային ինդուստրիայի աշխարհի ավելի քան 40 երկրի մոտ 100 ներկայացուցչի։ BetConstruct Partner Summit-ը համաժողով է, որի առիթը հայկական ընկերության կողմից մշակված նոր բազմաֆունկցիոնալ հարթակն է։

BetConstruct-ի կողմից մշակված Spring BME բիզնեսի կառավարման նոր մոդելն առաջին անգամ ներկայացվեց Ամստերդամում հուլիսին։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ընդամենը մեկ պատուհանից ղեկավարել մի ամբողջ խաղային ընկերություն։ Հարթակն այնքան էր հետաքրքրել խաղային ինդուստրիայի ներկայացուցիչներին, որ կարիք առաջացավ նրա ավելի մանրակրկիտ ու ամբողջական ներկայացման։ Ուստի, BetConstruct-ը սիրով իր միջազգային գործընկերներին հրավիրեց Հայաստան։

Spring BME-ն (Business Management Environment) իրենից ներկայացնում է մի միջավայր, որի օգնությամբ յուրաքանչյուր մարդ, պարզ ասած, կարող է ստեղծել ու ղեկավարել իր խաղային բիզնեսը։ Այն ամբողջացնում է բոլոր այն ծառայությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են խաղային ոլորտում աշխատող ցանկացած ընկերության, սկսած կայքի ստեղծումից ու թարմացումներից, SportsBook և Casino հարթակներից, վերջացրած մարքեթինգային, իրավաբանական և այլ ծառայություններով։

Բացի այդ, 2 օրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ընկերության կողմից մշակված SpringBuilder և Spring Platform գործիքները։

Այս համակարգը աշխատանքային միանգամայն նոր միջավայր է ստեղծում գործընկերների համար, ինչը հետագա հաջող համագործակցության լուրջ հիմք է։

 

  • 13